top of page

Լուրեր Հայաստանից


ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը՝ գերաշնորհ Տէր Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ, կը կրէ մեր համայնքի հոգեւոր առաջնորդութեան սրբազան առաքելութիւնը։ Այս ծառայութիւնը, ծնունդ առնելով հաւատքի լոյսէն եւ ամրանալով եկեղեցւոյ դարաւոր աւանդութեամբ, սփիւռքի մէջ կը վերաճի նաեւ կրթական եւ ազգային ինքնութեան ամրապնդման շարունակական առաքելութեան, որուն միջոցով սերունդներուն կը փոխանցուի հայու հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը։ Այս ներդաշնակ միասնութիւնն է, որ կը կազմէ ա
3 days ago3 min read


Շնորհավոր ԱՄՆ Անկախության 250-ամյակը
Այսօր Միացյալ Նահանգներն իր պատմության կարևորագույն հանգրվաններից մեկն է նշում՝ Անկախության հռչակման 250-ամյակը։ Այս հոբելյանական օրը առիթ է արժևորելու ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և բազմազանության այն գաղափարները, որոնց վրա կառուցվել է երկիրը և որոնք շարունակում են ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին և մեր հայրենակիցներին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն, միասնություն և շարունակակա
6 days ago1 min read


ՅԻՇԵԼՈՎ ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՄԵՍՐՈՊ ՊԱՏՐԻԱՐՔԸ՝ ԻՐ ԾՆՆԴԵԱՆ 70-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ
Եթէ ապրէր...։ Եթէ ապրէր այսօր, 16 Յունիսին իր ծննդեան 70րդ տարեդարձը պիտի բոլորէր Երջանկայիշատակ Մեսրոպ Բ. Պատրիարքը, աւազանի անունով Մինաս Մութաֆեան, որ հետագային պիտի դառնար Մեսրոպ Պատրիարք, իր սերունդի ամենէն փայլուն, կրթուած եւ խոստմնալից եկեղեցական դէմքերէն մէկը։ Երջանկայիշատակ Պատրիարքի կրթութիւնը, լեզուներու տիրապետութիւնը, մտաւորական հետաքրքրութիւնները եւ ժամանակակից մտածողութիւնը իրեն առանձնայատուկ տեղ մը շնորհեցին ո՛չ միայն հայ եկեղեցական կեանքի, այլեւ պոլսահայ հաս
Jun 162 min read


Ամավերջի հանդէսի զեկոյց Վէն Նայսի Ս. Պետրոս եկեղեցւոյ շաբաթօրեայ դպրոցի
Շաբաթ, մայիսի 30, 2026 թ., Վէն Նայսի Ս. Պետրոս եկեղեցւոյ շաբաթօրեայ դպրոցի հարկի տակ տիրում էր բարձր տօնական տրամադրութիւն, հուզմունք ու բերկրանք, քանի որ պիտի տեղի ունենար 2025–2026 ուսումնական տարուայ ամավերջի հանդիսաւոր տօնակատարութիւնը, որն ամփոփելու էր եւս մէկ արդիւնաւէտ ու ձեռքբերումներով լի տարի։ Այս կարեւոր ձեռնարկին իրենց օրհնաբեր ներկայութիւնն էին բերել Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը եւ արժանապատիւ քահանահայրեր Տ. Շնորհք Տէմիրճեանը ու Տ.
Jun 52 min read


Փալմդելի նորաբաց դպրոցի առաջին հանդսեը նվիրված էր հայոց մայրերին
2026 թ․-ի մայիսի 31-ին Փալմդելի Շաբաթօրյա Հայկական Դպրոցում տեղի ունեցավ ուսումնական տարվա ավարտական հանդիսությունը՝ նվիրված մայրերին։ Միջոցառումը համախմբել էր աշակերտներին, ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներին՝ ստեղծելով ջերմ, ընտանեկան և ազգային շնչով լի մթնոլորտ։ Հանդեսը բացվեց դպրոցի տնօրեն Օկսաննա Սարգսյանի ողջույնի խոսքով, ուր նա շնորհակալություն հայտնեց ծնողներին, ուսուցիչներին և բոլոր աջակիցներին՝ ընդգծելով, որ ընդամենը մի քանի
Jun 12 min read


«Փեթակ» շաբաթօրեայ դպրոցին մէջ հնչեց վերջին զանգը
17 Մայիս 2026, Կիրակի երեկոյեան, ԱՄՆ-ի Փասատենա քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ «Փեթակ» շաբաթօրեայ դպրոցը, եկեղեցապատկան «Գալուստեան-Տունայեանց» սրահին մէջ կազմակերպուած շքեղ աշակերտական հանդէսով, հնչեցուց իր վերջին զանգը եւ աւարտեց 2025-26 տարեշրջանը։ «Գարունն ու մայրը երկուորեակներ են»․ ահա այս խորագիրին եւ ազնիւ գաղափարին շուրջ հիւսուած էր «Փեթակ» դպրոցի տարեվերջի յայտագիրը, ուր ամէն դասարան եւ մենակատար աշակերտ ներկայացուց հայ մայրը եւ գարունը գովերգող երգեր, ոտանա
May 254 min read


Համախմբվածության գեղեցիկ տոն Ֆրեզնոյում
2026 թ․-ի մայիսի 16-ի առավոտյան, ժամը 10:00-ին, «Տերունական աղոթքով» մեկնարկեց Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի ամավերջյան դաշտահանդեսը։ Այն համախմբել էր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, տատիկ-պապիկներին և համայնքի բազմաթիվ անդամների՝ ստեղծելով ջերմ, ընտանեկան ու ազգային ոգով լի մթնոլորտ։ Մեծ ուրախություն և բարձր տրամադրություն պարգևեց բոլորին հոգևոր հովիվ Տեր Եսայու այցելությունը, որի ներկայությունն օրը դարձրեց առավել օրհնավետ, հոգեպարար և հիշարժան։
May 221 min read


«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը՝ սփյուռքի հայ ինքնության դարբնոց
Ազգի գոյությունը սահմաններով չի չափվում։ Ազգն ապրում է այնտեղ, որտեղ պահպանվում են լեզուն, հիշողությունը և սերունդներին փոխանցվող հոգևոր ժառանգությունը։ Հայը, որտեղ էլ գտնվի, իր մեջ կրում է հայրենիքի ձայնը՝ մայրենի լեզվի, մշակույթի և հավատքի միջոցով շարունակելով ազգային ինքնության հավերժական ճանապարհը։ Սփյուռքում հայապահպանությունը պարզապես առաքելություն չէ․ դա պատասխանատվություն է մի ամբողջ պատմության հանդեպ։ Այս ճանապարհին անփոխարինելի են Հայ առաքելական սուրբ եկեղեցին ու հա
May 175 min read


«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
2025 թ․-ի մայիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի «Գալաճյան» սրահում տեղի ունեցավ Արցախի թեմի երկարամյա նախկին առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին նվիրված «Չտալ խավարին վերջին խոսքը» գրքի շնորհանդեսը։ Երեկոն վերածվել էր ազգային հիշողության, հավատքի և երախտագիտության բացառիկ հավաքի՝ միավորելով շուրջ 200 հյուրերի՝ մտավորականների, մշակույթի, արվեստի գործիչների, երիտասարդների, հոգևորականների, նախկին զինվորականների, ինչպես նաև հա
May 93 min read


«Փեթակ» Շաբաթօրեայ Դպրոցի Աշակերտները Ոգեկոչեցին Հայոց Ցեղասպանութեան 111-րդ Տարելիցը
Շաբաթ, 25 Ապրիլ 2026-ին, «Փեթակ» Շաբաթօրեայ դպրոցի աշակերտութիւնը հանդիսաւոր կերպով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցը՝ իր մասնակցութիւնը բերելով յիշատակի եւ արժեւորման այս կարեւոր օրուան։ Ծրագիրը սկսաւ աղօթքով եւ Հայաստանի քայլերգով՝ ստեղծելով լուրջ եւ յարգալից մթնոլորտ։ Այնուհետեւ դպրոցի տնօրէն Պրն. Նորայր Տատուրեան իր բացման խօսքով բարի գալուստ մաղթեց ներկաներուն։ Ան ընդգծեց օրուան խորհուրդը՝ յիշեցնելով մեր պատմութեան այս ողբերգական էջը եւ միաժամանակ շեշտեց հայ
Apr 292 min read


Փալմդելում հիմնված շաբաթօրյա դպրոցը՝ հայ համայնքի վերածննդի նոր օջախ
2026 թ․-ի սկզբին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում հիմնվեց շաբաթօրյա հայկական դպրոց։ Թեև համայնքը դեռևս չունի սեփական եկեղեցի և լիարժեք պայմաններ, սակայն լծվել է կարևորագույն առաքելության, որի առաջին պտուղներն արդեն տեսանելի են։ Այս նախաձեռնությունը ծնունդ է առել համայնքային նվիրումից և ազգային ինքնությունը պահպանելու գիտակցված ձգտումից՝ նպատակ ունենալով դառնալ հայ մանո
Apr 282 min read


Հիշողությունը, որ չի լռում
Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի սաները, ուսուցիչներն ու ծնողները 2026 թ. ապրիլի 25-ին, արժանապատիվ Տեր Եսայի քահանայի և Հակոբ սարկավագի առաջնորդությամբ, համախմբվել էին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի շուրջ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը։ Հանդիսավոր արարողության ընթացքում վարժարանի սաները և ներկաները խոնարհեցին ծաղիկներ, վառեցին մոմեր, խնկարկեցին և աղոթք բարձրացրեցին առ Բարձյալը՝ հավերժ պահելով նահատակների
Apr 261 min read


Հիշողության ձայնը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ապրիլի 24-ին լռությունն ավելի խոսուն է, քան բառերը, քանի որ հաճախ դրանք չեն բավարարում արտահայտելու այն ցավը, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այդ լռության մեջ հնչում են չասված աղոթքներ, չլսված ճիչեր և կորսված կյանքերի հիշողություններ, որոնք ոչ մի խոսք չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Այն մոռացության լռություն չէ, այլ խորին հարգանքի և հիշողության դրսևորում, երբ յուրաքանչյուր սիրտ իր ներսում վերապրում է անցյալի ահասարսուռ վերքերը՝ պահպանելով ճշմարտությունն ու անարգված արդարությո
Apr 262 min read


«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը՝ գերաշնորհ Տէր Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ, կը կրէ մեր համայնքի հոգեւոր առաջնորդութեան սրբազան առաքելութիւնը։ Այս ծառայութիւնը, ծնունդ առնելով հաւատքի լոյսէն եւ ամրանալով եկեղեցւոյ դարաւոր աւանդութեամբ, սփիւռքի մէջ կը վերաճի նաեւ կրթական եւ ազգային ինքնութեան ամրապնդման շարունակական առաքելութեան, որուն միջոցով սերունդներուն կը փոխանցուի հայու հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը։ Այս ներդաշնակ միասնութիւնն է, որ կը կազմէ ա
Apr 173 min read


ԼԱՍ ՎԷԿԱՍԻ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՄՕՏԵՆԱՅ ԻՐ ԱՒԱՐՏԻՆ
Ուրախութեամբ կու գանք ծանուցելու մեր հաւատացեալ ժողովուրդին, թէ Լաս Վէկասի Սուրբ Կիրակոս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ շրջափակին մէջ կառուցուող նոր դպրոցական շէնքի՝ մանկապարտէզի (daycare) շինարարական աշխատանքները կը հասնին իրենց աւարտին, որու հանդիսաւոր բացման արարողութիւնը պիտի կատարուի յառաջիկայ ամիսներուն, նախագահութեամբ ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք․Տէրտէրեանի։ Յիշեցնենք, որ նորակառոյց դպրոցի հիմնարկէքի արարողութիւնը տեղի ունեցաւ անցեալ տարի
Apr 121 min read


Գլենդելում վեր խոյացավ հավատքի նոր սյունը՝ հայոց եկեղեցու օրհնյալ գմբեթը (Տեսանյութ)
2026 թ․ ապրիլի 6-ը դարձավ նոր հույսի և լույսի օր գլենդելահայության համար։ Վաղ առավոտյան արևի նորաբաց, ջերմացնող շողերը, ոսկեզօծ բոցերի պես ճեղքելով ամպերը, իջնում էին դեպի նորակառույց եկեղեցու գմբեթը, մինչ մեղմ քամին՝ կարծես օրհնված հոգևոր շնչով, սրբազան հույզեր էր փոխանցում ներկաների սրտերին։ Այդ օրը տեղի էր ունենում մի իրադարձություն, որը վեր էր մարդկային սովորական հուզմունքից՝ հայոց նորակառույց եկեղեցու գմբեթի օրհնյալ բարձրացումը՝ ձգված դեպի երկինք՝ հավատքի և աղոթքի անսասա
Apr 72 min read


ԳԻՐՔԸ, ՏԱՂԱՆԴԸ ԵՎ ԳԱՐՆԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ԴՊՐՈՑՈՒՄ
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները, առաջնորդ գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության և հայրական հոգածության ներքո, այսօր վերածվել են համայնքային հոգեմտավոր զարթոնքի իրական փարոսների՝ լուսավորելով սերունդների ուղին ազգային ինքնության, լեզվի և հավատքի պահպանման ճանապարհին։ Այդ լուսավոր շղթայի արժանավոր օղակներից է նաև Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը, որը ոչ միայն կրթօջախ է, այլև այս շրջանի կենդանի զարկերակը և համայնքի հպարտությունը։ Այստեղ
Mar 282 min read


Շաբաթօրեայ Դպրոցներու Ամենամեայ Ժողովը Կը Վկայէ Անոնց Շարունակական Վերելքը
Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ-ի Արեւմտեան Թեմը առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի օրհնութեամբ եւ տեսլականով, վերջին տարիներուն շարունակաբար կ՛ընդարձակէ իր շաբաթօրեայ դպրոցներու ցանցը՝ նպատակ ունենալով սփիւռքի հայորդիներուն ապահովել հայեցի կրթութիւն եւ դաստիարակութիւն։ Այս դպրոցներուն հիմնական առաքելութիւնն է պետական կամ ամերիկեան մասնաւոր դպրոցներ յաճախող հայ մանուկներուն փոխանցել մայրենի լեզուն, հայկական մշակոյթը եւ հոգեւոր արժէքները։ Այդ վա
Mar 104 min read


Շնորհավոր Նոր տարի և Ս․ Ծնունդ - 2026թ․
Սիրելի՛ ընթերցողներ, Երբ 2026 թվականի Նոր տարվա առաջին զանգերն են հնչում, և Սուրբ Ծննդյան աստվածային լույսն իջնում է մեր սրտերի վրա, ժամանակն է կանգ առնելու, խորհելու ու նորից զգալու՝ ո՞վ ենք մենք և որտեղի՞ց ենք գալիս։ Ձյունածածկ օրերի լռության մեջ հառնում է հայի անանց ոգին՝ դարերով կոփված հավատքով, հիշողությամբ ու հայրենասիրությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռավոր ափերից՝ ազատ խոսքի ու պատասխանատու լրագրության միջավայրում, HayLurUsa լրատվական ծառայությունն իր ձայնն է
Jan 41 min read


Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում ապրող հայությունն ապրում է իր պատմության նշանակալի ու հիշարժան ժամանակաշրջանը։ Թեև այստեղ հայկական գաղութը համեմատաբար նոր է և հիմնականում ձևավորվել է 2000-ական թվականներից հետո, այն արդեն հասցրել է դառնալ կազմակերպված, կենսունակ և ազգային ինքնությամբ ամուր համայնք։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Փալմդելում բնակվում է շուրջ 1000 հայ, որոնք, չնայած թվային համեստությանը, աչքի են ընկնում հոգևոր և ազգային կյանքի նկատմամբ իրենց նվիրվածությամբ։ Անցնող տարինե
Dec 23, 20252 min read


Ամանորը «Փոքրիկ հրեշտակներ» մայր շաբաթօրյա դպրոցում (Տեսանյութ)
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես է առաջացել Ամանորը։ Հունվարի մեկը որպես տարվա սկիզբ սահմանել է Հուլիոս Կեսարը Ք.ծ.ա. 46 թվականին։ Այն ժամանակի ընթացքում ընդօրինակվեց աշխարհի տարբեր երկրների կողմից և ընդունվեց որպես տարվա սկիզբ։ Օրացույցն իր վերջնական տեսքn ստացավ 16-րդ դարում, երբ Հռոմի պապ Գրիգորիս XIII-ը այն դարձրեց ավելի ճշգրիտ՝ սահմանելով տարվա տևողությունը 365,25 օր։ Նրա պատվին էլ այն կոչվեց գրիգորյան։ Աշխարհի երկրների մեծ մասը Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում է հենց այս տոնացու
Dec 22, 20253 min read


Ամանորյա ուրախ հանդես Ֆրեզնոյում
2025թ. դեկտեմբերի 14-ին Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու սրահը վերածվել էր իսկական տոնական օջախի․ այստեղ կայացավ վարժարանի 33-րդ ամանորյա ուրախ հանդեսը՝ Հովհաննես և Նազելի Քութներյանների հովանավորության ներքո։ Ամանորյա հանդեսը մեծ ոգևորությամբ ու ջերմ մասնակցությամբ համախմբեց նախկին և ներկա աշակերտներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին, հոգևոր հովվին և համայնքի բազմաթիվ անդամների։ Սրահը զարդարված էր ամանորյա շնչով՝ փայլուն լույսերով, Հիսուսի ծնունդը ներկայացնող պաստառով, գունե
Dec 22, 20252 min read


Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այս ամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն շնչով դարձել է տոն՝ միասնության, սիրո և ազգային հպարտության խորհրդանիշ։ Այդպիսի մթնոլորտ էր տիրում հոկտեմբերի 18-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում, որտեղ անցկացվեց արդեն ավանդական դարձած աշնանային փառատոնը։ Այս գեղեցիկ նախաձեռնությունը, որը միավորում է համայնքի երեխաներին, ծնողներին, ուսուցի
Oct 19, 20253 min read


ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Հայ Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւմտեան Թեմի 17 շաբաթօրեայ վարժարաններու տնօրէններու եւ ներկայացուցիչներու տարեկան ժողովը գումարուեցաւ...
Oct 6, 20251 min read
bottom of page
