top of page

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների տնօրենների ընդհանուր ժողով


2024 թ. -ի մարտի 9-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ, տեղի ունեցավ թեմի շաբաթօրյա վարժարանների տնօրենների առցանց հերթական ժողովը։ Ավանդական աղոթքից հետո, առաջնորդ Հովնան սրբազանի օրհնությունը փոխանցեց շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Ապա տնօրենները հանդես եկան ամփոփ զեկուցումով՝ արձանագրելով նմանօրինակ վարժարանների կարևորությունը հավատքի, մայրենի լեզվի պահպանման ու տարածման առաքելության մեջ։

Գիտակրթական հանձնախմբի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրեասյանը ներկայացրեց 2024 թ․-ի օգոստոսի 10-ին տեղի ունենալիք հայերենի ուսուցիչների ամենամյա ավանդական հավաքի մասին՝ ընդգծելով, որ այս տարի դասախոսությամբ հանդես են գալու Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտորի ժ/պ, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը և ԵՊՀ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը։

Հովհաննես սարկավագ Գումրույանը տեղեկացրեց թեմում սկիզբ առած հսկայածավալ կրթական բարեփոխումների մասին և իր շնորհակալությունը հայտնեց մայրենի լեզվի մշակներին իրենց ծառայության և նվիրումի համար։


Թղթակից

Comments


bottom of page