Ս․թ․ փետրվարի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում-ընդունելություն Միացյալ Նահանգների կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Դեսպան Մակունցը մասնակիցներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ մանրամասներ։ Դեսպանը անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանում պահվող անձանց և ռազմագերիների հարցերին։ Դեսպանի խոսքին հաջորդել է հարց/պատասխան։
On February 16, 2023, a meeting-reception with the staffers of the United States Congressmen and Senators was held at the Armenian Embassy. Ambassador Makunts presented to the interlocutors the details of the Armenia-US bilateral relations agenda, the democratic reforms taking place in Armenia, as well as the security situation in the South Caucasus region. The Ambassador also briefed on the blockade of the Lachin Corridor and its humanitarian consequences, the POWs and other captives held in Azerbaijan. The Ambassador's speech was followed by a Q&A session.
Comments