top of page

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Մակունցի այցը Կալիֆորնիա


Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելեսում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆորնաիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը տնտեսական և առևտրային ոլորտներում։


On February 24, 2023, in Los Angeles, Ambassador Makunts met Eleni Kounalakis, Lieutenant Governor of the state of California. During the meeting, the interlocutors discussed issues related to the deepening of cooperation within the framework of the California-Armenia Agreement, the recent manifestations of xenophobia in California, as well as the involvement of the Armenian community in the life of the State. The parties also discussed the security situation in the South Caucasus region, the blockade of the Lachin Corridor and the resulting humanitarian crisis. The parties agreed to develop cooperation in the spheres of economy and trade.



Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Մակունցը հանդիպել է Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, Ոստիկանապետ Մարկ Սթեինբրուքի և Քաղաքի կառավարիչ Նենսի Հանթ-Քաֆեյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Կալիֆորնիայի հայ համայնքին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապվաած հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակել վերջերս քաղաքի տարբեր հատվածներում տարածված ատելության խոսք պարունակող թերթոնների վերաբերյալ, որի առթիվ դեսպան Մակունցը հայտնել է իր մտահոգությունը։ Հանդիպման ավարտին դեսպանը գոհունակություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ այլատյացության դեմ պայքարելու և հայ համայնքին հետաքրքրող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար։


Within the framework of her working visit to Los Angeles on February 24, H.E. Lilit Makunts, Ambassador of the Republic of Armenia to the USA met with Lili Bosse, Mayor of Beverly Hills, Mark Stainbrook, Chief of Police and Nancy Hunt-Coffey, Beverly Hills City Manager.

During the meeting, both sides touched upon the issues related the Armenian Community of California, as well as to the possible cooperation in the areas of mutual interest. Ambassador Makunts raised her deep concern about the flyers containing hate speech, which recently appeared in different parts of the City. The Ambassador expressed her gratitude to the Beverly Hills authorities for fighting against xenophobia and keeping their focus on the issues of the Armenian Community.







Comentários


bottom of page