top of page

Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն

ree

Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. Հայաստանի ճարտարապետների պալատ

Այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամ, նշված է պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Ամեն ինչ արվում է, որպեսզի 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա։ Այս կերպ փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը։

Հնարավոր է, որ գագաթնաժողովին մասնակցեն նաև Էրդողանն ու Ալիևը, և ամենայն հավանականությամբ՝ հուշահամալիրը փակ պահելու որոշումը կայացվել է նրանց չվրդովեցնելու համար։

Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական սրբապղծությունն է։

Եթե այդպես չէ, ապա հենց այսօր հերքեք և հրապարակեք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների համար նախատեսված արարողակարգային այցերն ու հանդիպումները։


Էդմոն Մարուքյան


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page