ՆԵՊԵՍՈՎ ԳՈՒՐԲԱՆՄԻՐԱՏ ԲԱԶԱՐԲԱՅԻ
( «Բասմաչ», «Թուրքմեն»)
Ծնվել է 1969 թվականին Թուրքմենական ԽՍՀ Կալինինոյի շրջանում (այժմ՝ Թուրքմենստանի Հանրապետության Բոլդումսազի էտրապ):
Ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորվել է։ Ըստ ընկերների պատմածի, նրան փրկելու համար ազգությամբ հայ զինվորի արյուն են փոխներարկել։
Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերելուց հետո Նեպեսովը, ով նաև հայտնի էր «Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականուններով, ժամկետային ծառայություն էր անցնում Հայաստանում, ապա՝ հայտնվում է Արցախում և որոշում է միանալ հայ ազատագրական պայքարին։
1991 թվականին Վոլոդյա Մաթևոսյանը ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը և միանգամից մեկնում Արցախ, որին էլ հենց սկզբից միանում է Կուրբանմիրատը։ Ջոկատի մեջ հայերից բացի եղել են եզդիներ, ռուսներ, ասորի, հույն և թուրքմեն։
1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազատել Քարվաճառի շրջանի Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։
«Բասմաչը» հետախուզման է գնացել և իրեն կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը։
«Բասմաչը» զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։
Վոլոդյա Մաթևոսյանի պատմելով մարտական ընկերոջ դին որոշել էին ուղարկել Աշխաբադ։ Սակայն պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն Թուրքմենստան և զոհվելուց հետո նրան մարմինը 4 ամիս մնացել է դիարանում։
Հրահատ Մխիթարյանի պատմելով, Վազգեն Սարգսյանը սկզբից կասկածում էր՝ կարելի՞ է արդյոք մուսուլմանին հուղարկավորել քրիստոնեական «Եռաբլուրում»։ Սակայն հետո որոշվում կայացվեց Արցախի թուրքմեն մարտիկին հողին հանձնել պատշաճ ձևով՝ Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։ Նա «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված միակ մուսուլմանն է։
Նեպեսովը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալով (2009 հունվարի 24)։
Եվ ամեն տարի, դեկտեմբերի 13-ին նրա մարտական ընկերները գալիս են «Եռաբլուր» հիշատակի տուրք տալու այնտեղ հանգիստ գտած միակ մուսուլման ազատամարտիկին։
«Բասմաչը այստեղ ուրիշ հարազատներ չունի», - ասում է Վոլոդյա Մաթևոսյանը։
Հայ ժողովուրդը միշտ անմար կպահի իր խորին երախտագիտությունը իր թուրքմեն որդու՝ Կուրբանմիրատին։
Լուսանկարների մի մասը վերցված է Դմիտրի Պիսարենկոյի 1992 թվականի արխիվային տեսագրությունից։
Հ. Գ. Որոշ տվյալներով ազերիները բռնաբարել ու սպանել են նրա քրոջը...
Թուրքմենի մասին հաղորդումներ էլ կան նկարված։
Նյութը՝ Ռազմական Արխիվ էջից
Comments