top of page

Երբ գալիս է սեպտեմբերը


Ահա՛, եկավ սեպտեմբերը՝ ուրախ ու աշխույժ տրամադրություն սփռելով ամենուրեք։

Լաս Վեգասի սուրբ Կիրակոս առաքելական եկեղեցու «Սեդա Թաջիրիան»-ի անվան հայկական շաբաթօրյա դպրոցում ուրախ իրարանցում էր։

Առաջին հերթին բոլորին դիմավորում էր «Բարի Գալուստ» խորագրով գեղեցիկ պաստառը, ինչպես նաև բազմաթիվ փուչիկներն ու ծաղիկները։ Երեխաներն ու ծնողները հավաքվեցին եկեղեցում՝պատրաստ աղոթքի որից հետո երգեցին «Սուրբ Աստված» շարականը, «Մեր հայրենիք»-ը։ Աշակերտները կրթօջախի կարգախոսը հպարտ ու գեղեցիկ ասելուց հետո, երգեցին դպրոցի օրհներգը, որի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց ինքը դպրոցի տնօրենն է։

Մեր դպրոցը


Դպրոց ենք մենք հաճախում

Հրաշքների քաղաք Լաս Վեգասում,

Ձեռք բերում շատ ընկերներ

Հայկական դպրոցում մեր։


Տե՛ս, ի՜նչ ուրախ ենք,

Որ հայ ընկերներ ունենք,

Հպարտ ենք մենք ու զորեղ,

Հա՛յ ենք մնում ամեն տեղ։


Եկե՛ք, քույրեր, եղբայրներ,

Թաջիրիան դպրոցը մեր,

Մեր մայր լեզուն սովորենք,

Հպարտ ասենք՝ հա՛յ ենք մենք։


Տե՛ս, ի՜նչ ուրախ ենք,

Որ հայ ընկերներ ունենք,

Հպարտ ենք մենք ու զորեղ,

Հա՛յ ենք մնում ամեն տեղ։

Ղողանջեց առաջին զանգը՝ ավետելով առաջին դասը։ Լիահույս ենք, որ այս տարի ևս մեր աշակերտները կունենան լավ առաջընթաց։

Բարի երթ ցանկանանք նրանց։

Լաուրա Խլղաթյան

Դպրոցի տնօրեն





Comments


bottom of page