top of page

Երբ չկար ինտերնետը


Մինչև ինտերնետի հայտնվելը մարդիկ հիմնվում էին գրքերի վրա։ Իրենց հուզող հարցերի պատասխանները նախկին փնտրում էին միայն հաստափոր գրքերում։ Սակայն Նյու-Յորքի հանրային գրադարանը ինչ-որ մի հարցի պատասխանը գտնելու համար հազարավոր գրքեր թերթելու փոխարեն ընթերցողներին հնարավորություն էր տվել հարցերը իրենց ամենագետ գրադարանավարներին ուղարկել փոստով կամ հեռախոսազանգով։

Մի քանի տարի առաջ գրադարանի աշխատակիցները բացեցին և հրապարակեցին տարիներ շարունակ իրենց ուղղված հարցերի քարտադարանը։ Այն ժամանակ հարցեր կարող էին տալ բոլորը` փոստային նամակով կամ անձամբ։

1967 թվականից հայտնվեց նաև «Հարցրու գրադարանավարին» հեռախոսային ծառայությունը։ Եվ զարմանալին այն է, որ այսօր րոպեներ պահանջող ինտերնետային որոնողական համակարգերով հարցերի պատասխաններ գտնելու փոխարեն, դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են զանգել գրադարանավարներին։

Նյու-Յորքի հանրային գրադարանն այսօր տարեկան ստանում է ավելի քան 30000 զանգ։ Երկուշաբթիից` շաբաթ, ժամը 9-ից մինչև 6-ը, յուրաքանչյուրը կարող է զանգել 275-6975 համարով, խոսել կենդանի մարդու հետ և տալ հետաքրքրող հարցը։ Մարդկանց մի մասը զանգում է գրադարանային ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու համար, մյուս մասը ստուգում է լուրերով լսած պատահական փաստերի իսկությունը։ Նորությունների, գիտության և պատմության մասին հարցերը ամենահաճախն են տրվում։ Գրեթե ժամը մեկ։

Տասնյակ տարիների ընթացքում Նյու-Յորքի հանրային գրադարանին տրվել է ամենատարօրինակ հարցերը. «Կանայք կաթնասուն են, թե՞ ոչ», կամ` «Ունքերի մազերը կյանքի ի՞նչ փուլեր են անցնում»։

Մի մարդ ուղղակի փորձել էր պարզել, թե ինչպես պատերին փակցնի պաստառները. «Ես ունեմ պաստառ ու սոսինձ։ Հիմա ինչ անեմ, սոսինձը պաստառին, թե պատին քսեմ։ Երկուսն էլ փորձել եմ, լավ չի ստացվել»։

Գրադարանավարնեը կարծում են, որ հիմար հարցեր չկան։ Մեկը մի ոլորտի գիտակ է և կարող է մեկ այլ ոլորտից տեղյակ չլինել։ Նրանք սիրով պատասխանում են բոլոր հարցերին և մանրամասների համար խորհուրդ տալիս համապատասխան գիրքը, որը օգտակար կլինի տվյալ մարդուն։

Դեռևս նախորդ դարի 40-ական թվականներից պահպանված հարցադարանից Նյու Յորքի գրադարանը առանձնացրել և հրապարակել է ամենաանսովոր ու հիշվող հարցերը։ Դրանցից են.

Երազում փիղ տեսնելն ի՞նչ է նշանակում։

Սև այրի սարդը առավել մահացու է ողջերի, թե՞ մեռածների համար։

Ակապուլկոյում ամեն օ՞ր է լիալուսին։ Ինչպե՞ս են հայտնվել սավանները։

Ինչպիսի՞ն է մարդու մարմնի սննդային արժեքը։

Ինչպե՞ս հեգել Spizzerinctum բառը տառերով։

Եթե թունավոր օձը ինքն իրեն խայթի, կսատկի՞։

ԱՄՆ-ում քանի՞ նեվրոտիկ է ապրում։


Նաիրա Եղիազարյան



Աղբյուր՝ https://oragir.news

コメント


bottom of page