top of page

Զատիկը Լաս Վեգասի Ս. Կիրակոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցում

Օրը պայծառ էր։ Արևն իր ոսկեփայլ ճառագայթներն էր տարածել երկրի վրա։ Երկնքում ամպի ոչ մի ծվեն չկար։ Եղանակը տրամադրող էր։

Լաս Վեգասում առավոտյան ժամը 10-ն էր։ Աշակերտները հավաքվել էին եկեղեցում։ Սկսվեց առավոտյան աղոթքը, որից հետո երեխաները գնացին դասարաններ։ Բոլորն ուրախ էին, գիտեին, որ շուտով սկսվելու է տոնական միջոցառումը։ 

Երկու դաս անելուց հետո, դպրոցականները, փոքրիկ զամբյուղները ձեռքներին, ուրախ տրամադրությամբ, դուրս եկան դպրոցի բակ։

Եկեղեցու ACYO-ի երիտասարդների անդամները տարբեր տեղերում թաքցրել էին արհեստական ձվեր, որոնց մեջ դրել էին կոնֆետներ։

Տեսնել էր պետք այն եռուզեռը, որ տեղի էր ունենում դպրոցի բակում։ Բոլորը ոգևորված էին։ Ծնողները հըրճվանքով էին նայում, թե ինչպես են ուրախանում իրենց զավակները։ Կային նաև շատ հյուր երեխաներ։

Այնուհետև բոլորն ստացան նվերներ։ Ձվախաղից հետո տեղի ունեցավ պիցայի հյուրասիրություն, որից հետո երեխաները կավիճով սկսեցին նկարել ասֆալտին։ 

Միջոցառումն ավարտվել էր, սակայն, ոչ-ոք դեռ չէր ուզում հեռանալ։ Այս ամբողջը կմնա երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների հիշողության մեջ։

Բոլորն ուրախ տրամադրությամբ, մեծ բավակա-նություն ստացած և հոգեպես հարստացած, շնորհա-կալական խոսքեր շռայլելով, գնացին տուն։



Լաուրա Խլղաթյան

Տնօրեն

Comments


bottom of page