top of page

Իլհամիկի Նիկոլն ու հոգևոր պատերազմը

Ժողովրդական հայտնի առածն ասում է․ «Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել»:

Այդպես եղավ նաև օրերս, երբ ՀՀ Վարչապետն իր քաղաքացիական կնոջ հետ, սկսեցին դիմատետրի գրառումներով հարձակվել Հայոց եկեղեցու և հոգևոր սպասավորների վրա՝ արդարորեն առաջացնելով ԱՌՈՂՋ հասարակության ցասումը և զայրույթը։

Մարդիկ, որոնք մոտիկից ճանաչում են Նիկոլ Փաշինյանին, հավաստեցին, որ դա հերթական բարկության արտահայտությունը չէր, այլ մտածված, իրեն հատուկ գործելաոճ, այլ խոսքով՝ շանտաժ, որը շիկացնում է 2026 թ.-ի ընտրությունների կրակը։

Բարոյազուրկ գրությունը, որն անհարիր է երկրի ղեկավարին, լուծում է մի քանի հարց։ Նախ՝ շարունակում է ցույց տալ իր թվացյալ «դուխը»։

Փորձում է իրենով անել հայտնի հահոյախոս Վարդան Ղուկասյանի՝ հանրաճանաչ Դոգի աջակիցներին ու այդ ոճի սիրահարներին։

Կարևոր փաստերից է նաև այն, որ անցնող տարիների ընթացքում Գարեգին Բ-ը ժողովրդի մի հսկայական հատվածի կողմից այդպես էլ ընդունելի և համակրելի առաջնորդ չդարձավ։ Փաշինյանն օգտագործելով այս փաստը ևս՝ գալիք ընտրություններում ակնկալում է ապահովել նաև վերոնշյալ մարդկանց քվեները։

Արդարության դեմ չմեղաչելու համար պետք է նշել, որ այս անիմաստ հակադրության միակ դրական կողմն այն է, որ անկախացումից հետո, եկեղեցին նոր է դարձել մի տեսակ ինքնուրույն՝ ձերբազատվելով նախկին կաշկանդվածություններից։

Որքան էլ եկեղեցու ներսում լինեն բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ մեր հորդորն է Նիկոլ Փաշինյանին, որ ավելի լավ կլինի մտածել այն մասին, որ այսուհետ Իլհամ Ալիևն ինքը նախաձեռնի սուրճ խմել ՀՀ վարչապետի հետ և ոչ երբեք հակառակը, հետն էլ այդպիսի ստորացուցիչ կեցվածքով․․․․ այլապես Իլհամիկ անունով հայտնի իշուկը պատրաստ է իրականացնել իր առաքելությունը՝ «Իրենց ապրանքին թարս նստացրած հասցնելով այնտեղ, ուր որ պետք է»։

Թղթակից

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page