Ապրիլի 28-ին Լաս Վեգասի ս․ Կիրակոս եկեղեցում տեղի ունեցավ «Մեր մեծերը» խորագրով վերջին՝ 14-րդ երեկոն։
Առաջին մասը նվիրված էր հայտնի բանաստեղծ, գրող, թարգմանիչ և քաղաքական գործիչ Գեղամ Սարյանին, իսկ երկրոդ մասում հնչեցին երգեր, որոնց խոսքերի և երաժշտության հեղինակը երեկոյի հիմնադիր Լաուրա Խլղաթյանն էր։
Հանդիսության ընթացքում իրենց գեղեցիկ ձայնով հանդես եկան, ս․ Կիրակոս եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Նարեկ ավագ քհն․ Մատարյանը, <<Սեդա Թաջիրյան>>-ի անվան շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհիներ Ծովինար Մնացականյանը, Արմինե Մարտիրոսյանը և երիտասարդ երգչուհի Նոնա Աճեմյանը։
Բացի երեկոյի հիմնադիր կազմակերպիչ Լաուրա Խլղաթյանից, ասմունքով և թատերական ներկայացումով հանդես եկան նաև շաբաթօրյա վարժարանի 13 աշակերտ, որոնցից 2-ը վաղուց ավարտել էին դպրոցը։
Երեկոն ընթանում էր ջերմ ծափերի ուղեկցությամբ։ Հանդիսատեսները շատ ուրախ և գոհ էին։ Երկար ժամանակ չէր դադարում ծաղիկների նվիրումն ու շնորհակալական խոսքերի շռայլումը։
Իսկ մայիսի 18-ին տեղի ունեցավ Լաս Վեգասի <<Սեդա Թաջիրյան>>ի անվան կրթօջախի ավարտական հանդեսը։
Տեսնել էր պետք, թե ինչպե՞ս էին երգում, պարում, նվագում և արտասանում 2-14 տարեկան աշակերտները՝ բոլորն էլ շատ ոգևորված։
Միջոցառման ընթացքում աշակերտներն արտասանեցին հայրենիքին նվիրված ոտանավորներ, ներկայացրին աղ ու հացի արարողություն, խոսեցին ծիրանի ծառի, նռան, խաղողի, գինու, դպրության և հայրենիքի մասի։
Հանդեսը երզրափակեց դպրոցի տնօրեն Լաուրա Խլղաթյանն իր գրած բանաստեղծությամբ ներքոգրյալ բանաստեղծությամբ, որը վերածվել է նաևի երգի։
Երկիր իմ հայրենի
Ուզում եմ թռչել, հասնել հայրենիք,
Տեսնել Սևանը, Արցախն ու Սյունիք,
Փարվել Արագած լեռան լանջերին,
Գառնի, Գեղարդի պատերին՝ հին-հին։
Ուզում են նայել ես Երևանին
Արձանի մոտից Մայր Հայաստանի,
Ապա վեհաշուք լեռ Արագածին,
Որ հպարտ ու վես դիտում է չորս դին։
Հայր Արարատն էլ, թեկուզ և գերի,
Հսկում է անդորրն իր զավակների,
Իսկ ավետաբեր արագիլն, ահա՛,
Ճախրելով իջավ իր բնի վրա։
Ինչքա՜ն էլ խոսեմ ու պատմեմ այսպես,
Դաշտ, անտառ, այգի, ծաղիկներ պես-պես,
Իմ հայրենիքից զատվել չե՛մ ուզում,
Հոգիս նրանից կտրել չե՛մ ուզում։
Լաուրա Խլղաթյան
Լաս Վեգաս
Comments