top of page

Լոս Անջելեսի շախմատի առաջնությունը մրցանակաշատ էր հայ պատանիների համար


Շախմատի Լոս Անջելեսի առաջնությանը տեղի ունեցավ փետրվարի 26-ին։ Մրցաշարերին մասնակցում էին ութսունից ավելի հայ պատանիներ: Գլենդելի Փըսիֆիք համայնքային կենտրոնում կայացած միջոցառման կազմակերպիչն էր Ամերիկայի Շախմատի ակադեմիան, որի հիմնադիր-տնօրենն էԱրմեն Ամբարձումյանը: «Գասպարով հիմնարկության հետ համագործակցությամբ, որի կենտրոնը Նյու Յորքում է, Շախմատային ակադեմիան 2016 թ․-ից կազմակերպում է այս առաջնությունը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մրցաշարին մասնակցում է շուրջ 300 պատանի, որոնց թվում մեծ թիվ են կազմում հայերը»,- տեղեկացրեց Ամբարձումյանը:

Մրցանակային տեղեր գրավեցին բազմաթիվ հայ մասնակիցներ՝ ստանալով խորհրդանշական արձանիկներ, բարձր տեղեր զբաղեցնողներն էլ՝ դրամական պարգեւ:

Ն․ Ճարտար


תגובות


bottom of page