1980-ականներին Վլադիմիր Մովսիսյանի սխրագործությամբ փրկվեց մեր հայրենիքի անբաժան 14.450 հեկտար տարածքը։
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Վլադիմիր Մովսիսյանը 1990 թ․-ի ապրիլին դարձել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը։ Ասել է, թե նա Խորհրդային Հայաստանի ղեկավարն էր, պետական առաջին դեմքը։ Ծնունդով լոռեցի էր, ծնվել էր 1933թ. նոյեմբերի 12-ին Սպիտակի շրջանի Շենավան գյուղում: Զբաղեցրել էր մի շարք կարևոր պետական պաշտոններ խորհրդային շրջանում և անկախության տարիներին, այդ թվում Գեղարքունիքի մարզպետ (1996թ.), ՀՀ գյուղնախարար (1985-1990թթ․․ և 1996-1999թթ..), ՀՀ վարչապետի խորհրդական(1999-2004թթ..) և այլն։ Հակառակ այս ամենին, երբեք չի եղել ուշադրության կենտրոնում, այլ աչքի է ընկել խոնարհությամբ, զուսպ ու համեստ կեցվածքով։
Վախճանվել է 2014 թ․-ի նոյեմբերի 5-ին Երևանում։
Այս օրերին, երբ մեր հայրենիքի հյուսիսային շրջաններն ալեկոծված են և կրկին կանգնել ենք լուրջ խնդիրների առջև, մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել այս ֆիլմը և հետևություններ անել։
留言