Վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում է գտել թթվածնային, կամ օզոնային բուժումը։ Այն օզոնի և թթվածնի խառնուրդի վրա հիմնված բուժման եղանակ է, որն ունի ցավազրկող, հակաբորբոքային, հակաբակտերիալ և հյուսվածքների վերականգնման ազդեցություն։ Հարկ է նշել, որ արդի բժշկագիտության մեջ շարունակվում է բացահայտվել բուժման արդյունավետությունը նաև այլ խնդիրների պարագայում։
Հայաստանում ոլորտի առաջատարներից է «Աzon կլինիկ»-ը, որտեղ բաժվելու են գնում ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլև սփյուռքից` հատկապես Լոս Անջելեսից։ Բուժհաստատության ծառայությունից օգտվում են նաև բազմաթիվ հայտնի մտավորականներ, գիտնականներ և մշակույթի գործիչներ։
Հաստատության հիմնադիրն է բազմափորձ բժշկուհի Ալինա Հովսեփյանը։
Մանրամասները տեսանյութում։
Բժշկուհի Ալինա Հովսեփյանի
(Կենսագրական գծեր)
1978-1988 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոցը, ապա 1988-1994 թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի՝ բուժական գործ ֆակուլտետում։ 1994-1996 թթ. սովորել է արդինատուրայում՝ ընդհանուր թերապիա մասնագիտությամբ, իսկ 1996-1997 թթ. սովորել է ՀՀ Առողջապահության նախարարության բժիշկների վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտում՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։ 1998-2016 թթ. ծառայել է հայոց բանակում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ Ունի բուժծառայության մայորի զինվորական կոչում։ 2016-2018 թթ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարությունում՝ որպես հավաստագրման և ՇՄԶ կրեդիտավորման բաժնի պետ։ 2017-2019 թթ. եղել է Գառնի ԲԿ-ի տնօրեն։ 2019-2020 թթ. աշխատել է Աշտարակի ԲԿ-ում՝ որպես ախտորոշման բաժնի վարիչ։ 2019-2020 թթ. եղել է Նոր-Մեդ ԲԿ-ի գլխավոր խորհրդատուն։ 2016 թ-ից մինչ օրս հանդիսանում է Աzon կլինիկի հիմնադիր տնօրեն։
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։
Թղթակից
Comentarios