-Հարգելի՛ տիկին Գալստյան, ուրախ ենք, որ համաձայնեցիք մեր հարցերին պատասխանելու։ HayLurUsa լրատվական կայքի անունից ողջունում եմ Ձեզ։ Լոսանջելեսահայության համար իրական անակնկալ էր, երբ հունվարին հայտնի դարձավ, որ մեր համայնքում սկսել է գործել <<Արութ արվեստի կենտրոն>>-ի (Aroot Art Center) տիկնիկային թատրոնը։ Ինչպե՞ս եղավ մտահղացումը, ովքե՞ր են հիմնադիրները, և ինչպե՞ս որոշեցիք անվանումը։
-Մտահղացումը վերջին մեր ազգային ողբերգությունների հետևանքն էր, որից հետո փորձում էի, ինչ որ կերպ փախչել իրականությունից, որ չխելագարվեմ, փորձում էի գտնել նաև իմ ու բոլորիս մեղքի բաժինը, գիտակցում էի, որ ժամանակը ճիշտ չենք օգտագործել... Աստված բնակվելով մեր հոգու մեջ՝ հավանաբար հույս է ունեցել, որ մենք ըստ արժանվույն կօգտագործենք, այն ինչ տրվել է ի վերուստ։ Այս փիլիսոփայությունն էր, որ ինձ ստիպեց վերանայել կյանքի իրական բոլոր արժեքները ։
Իմ խորին համոզմամբ, մեր մատաղ սերնդին պետք է վաղ հասակից կրթել, դաստիարակել՝ որպես խիզախ, գրագետ, ազնիվ և բազմակողմանի զարգացած, հոգեմտավոր սերունդ։ Պե՛տք է արթնացնել՝ Աստծուց մեզ տրված հայի իրական գենը։ Մենք ունենք պատմական հարուստ անցյալ ու գիտելիք, կարող ենք հաղթահարել փորձությունները թե՛ իմաստությամբ, թե՛ ազնվությամբ և թե՛ դիվանագիտությամբ։ <<ՀԱՅ>> ծառի արմատն ու ծիլը մեզնից ոչ ոք չի կարող վերցնել, ուստի այն պետք է փորձենք հարուստ պարարտանյութերով, գիտելիքով, արվեստի ուժովև սիրով ջրել ու սնել։ Ես այսպես եմ մտածում և իմ խոհերի արտահայտության արդյունքն էլ դարձավ մեր Տիկնիկային թատրոնը։ Այն հիմնադրեցի այն ակնկալությամբ, որ մեզ տրված շնորհներն օգտագործենք առատորեն՝ տարածելով խաղաղություն ու բարություն։ Արութ անվանումը հայի արմատն է՝ (Armenian root - A root)։
-Որքանով ինձ հայտնի է, դուք ունեք այլ մասնագիտություն, խնդրում եմ համառոտ գծերով պատմեք նաև այդ մասին։
-Ես սկզբում գեղասահքի եմ հաճախել, հետո հայրենիքում տիրող տարբեր դժվարություները, ինչպես նաև հովարային անջատումները պատճառ դարձան, որ մեր սահադաշտը չգործի։Ծնողներս ինձ տարան Պարարվեստի ուսումնարան՝ բալետի բաժնում ուսանելու։ Այնտեղ հմուտ ուսուցիչներից սովորեցի, ոչ միայն դասական պար, այլ ձեռք բերեցի արվեստի հսկայական, գիտելիքներ։Ապա ավարտեցի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը՝ստանալով Պարարվեստի ռեժիսորի որակավորում։
-Գովազդային պաստառների վրա գրված է, որ տիկնիկային ներկայացումները լինելու են ինտերակտիվ և ուսուցողական, ի՞նչ է սա նշանակում։
-Ինտերակտիվ է, որովհետև երեխաները ներկայացման մասնակից են դառնում։ Հերոսների հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելով՝ գլուխկոտրուկներ են լուծում։
Այո,՛ նաև ուսուցողական է, որովհետև մինչ ներկայացման ավարտը երեխաները Կոմիտասի մանկական երգեր են սովորում։ Կրթվում են խաղի միջոցով, նորովի բացահայտում Հայաստանը և հայի գենը։
-Ե՞րբ է եղել առաջին ներկայացումը, և ինչպե՞ս եք ընտրում բեմադրությունների թեմատիկան։
-2023 թ․-ի հունվարի 22-ին կայացավ <<Միկիի արկածները Հայաստանում>> ներկայացման պրեմիերան։ Սցենարը գրվել է կուտակված մտքերի ֆիլտրված ընտրանուց, ու այդ պահին հասկացա, որ շատ ասելիք կա․ հաջորդը Սյունիքի մասին է լինելու , այնուհետ՝ Արցախ, Արևմտյան Հայաստան․․․
-Ի՞նչ տարիքի երեխաների համար է նախատեսված, և արդյո՞ք լեզուն ընկալելի է մեր փոքրիկներին։
-2-13 տարեկանների համար է, քանի որ փոքրիկները գրավված են տիկնիկների խաղով, իսկ ավելի մեծերը՝տեղեկությունների յուրացմամբ և գլուխկոտրուկով։ Լեզուն հասկանալի է, որովհետևայդ պահին շարունակում են սերտել, քանի որ Միկին և իր ընկերները ևս փորձում են սովորել ճիշտ խոսել հայերեն և հասկանալ այն բառերը, որոնք ներկայացման ժամանակ օգտագործվում են։
-Ի՞նչ է տալիս թիկնիկային թատրոնը պատանի հանդիսատեսին։
-Երեխաներին զվարճալի խաղերի միջոցովփոխանցումենգիտելիքներ։ Ստեղծվում է նպաստավոր միջավայրհերոսների հետ անմիջական շփման։ Առիթ է տրվում հանդիսատեսի առջև ելույթ ունենալ։ Քանի որ վերջիններս նստած են լինում բարձերի վրա, տպավորություն է ստեղծվում, թե իրենք տանն են և դա էլ իր հերթին խթանում է մտքի ճկունությանը և ճիշտ կողմնորոշվելուն։
-Որտե՞ղ է մշտապես գործում տիկնիկային թատրոնը, ինչպե՞ս կարելի է ձեռք բերել տոմսեր, կամ իմանալ առաջիկա ներկայացումների մասին։
-Մշտական տարածք դեռ չունենք, բեմականացումներն անց են կացվում <<Մ դենս>>ստուդիայում։ Առաջիկա ներկայացումների և տոմսերի մասին թարմացումները տեղադրում ենք ինստագրամյան և ֆեյբուքյան <<arootartcenter>> էջերում։
-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում։
-Ծրագրերն ու մտքերը շատ են, պարզապես ամեն ինչ անում ենք մեր ուժերով և այդ իսկ պատճառով երբեմն չենք կարողանում իրականացնել բոլոր ստեղծագործական մտքերը։ Հուսով եմ, որ առաջիկայում կգտնենք համախոհներ, գործընկերներ, բարերաներ որոնք կաջակցեն մեր ծրագրերի իրագործմանը՝ հանուն մեր մատաղ սերնդի, հանուն մեր երեխաների երազների իրականացման։Մեր առաքելության հիմքում ընկած է հնարավորինս հայկականացնել մեր զավակների օտարախոս միջավայրը, պատրաստելով՝ վաղվա ինքնավստահ ու գիտելիքներով հարուսսերունդը։
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։
-Մաղթում եմ, որ մեր ազգային, հարուտ մշակույթը միշտ լինի ուղեկիցը մեր հայ ընտանիքների, որտեղ գերիշխի բարին, վսեմը ու կատարյալը։ Ցանկանում եմ, որ մեր նոր սերունդը լինի բազմակողմանի զարգացած, ուզում եմ, որ մեր բալիկներըհաշաշունչ ու հայադրոշմ գիտակցությամբ դառնան վաղվա մեր լուսավոր Հայրենիքի արժանի զավակները։
-Շնորհակալություն։
Թղթակից
Comments