Փիլիսոփայական վերտառության պատասխանը միանշանակ ոչ է, այլապես նա կմնար իր աթոռին և կշարունակեր տեղ զբաղեցնել կառավարությունում: Հարկ է նշել, որ հիմնական խնդիրը պաշտոնավարման մեջ չէր, այլ՝ հայրենիքին օգտակար լինելու մղումի։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր աստեղային ժամին հասնելիս՝ խորհրդարան էր անցել Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Ելք» դաշինքով, հիշում ենք բոլորս, միևնույն ժամանակ մեր հիշողության մեջ հստակ է, որ Մարուքյանը դասական խորհրդարանական ավանդույթի համաձայն, իր ղեկավարած խմբակցության հետ, դարձավ իշխանության ընդդիմախոսը՝ փորձելով հակակշռել և փոխզսպել հնարավոր չարաշահումները։ Սա չէր նշանակում, թե Մարուքյանը պաշտպանում է նախկին ռեժիմը, այլ վկայությունն էր այն բանի, որ համաձայն չէր վարչապետի քաղաքական որոշումներին և անհեռատես, անփորձ քաղաքականությանը։ Փաշինյանն իր անակնկալ հաղթանակից կուրացած՝ չէր կարծում թե «Նախկինները» նորից կվերադառնան, և ՔՊ-ի ամբողջ ներուժը և սոցիալական կեղծ քարոզչամեքենան սկսեց աշխատել Էդմոն Մարուքյանի դեմ, որպեսզի բացառի նրա հաջողությունները հաջորդ խորհրդարանական ընտրություններում։ Ազնիվ լինելու համար, պետք է խոստովանել, որ Փաշինյանի հաշվարկները հերթական անգամ, մեղմ ասած, սխալ էին․․․․, որովհետև Մարուքյանին վարկաբեկելով՝ նրա տեղը գրավեցին Նիկոլ Փաշինյանի սիրելի քնարական հերոսները՝ «Նախկինները»։
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Էդմոն Մարուքյանը դարձավ Հատուկ հանձնարարություններով դեսպան, շատեր նրան մեղադրեցին ճամբարափոխության մեջ, սակայն տարբեր առիթներով վերջինս հստակեցրեց, որ հայրենիքի օրհասական վիճակը պարտադրում էր իրեն կանգնել Հայաստանի պաշտպանության դիրքերում՝ օգտագործելով անձնական ու պաշտոնական լծակները։
Որքանով դա նրան հաջողվեց, դժվար է ասել։ Հստակ է մեկ բան, որ Էդմոն Մարուքյանն ունենալով ամերիկյան կրթություն, փորձ և զանազան կապեր միջազգային հեղինակավոր կառույցներում, դեռևս 15 տարի առաջ կարող էր մշտապես բնակվել ԱՄՆ-ում և ունենալ բարիկեցիկ կյանք։
Սակայն այդ ժամանակ նույնպես հայրենիքին ծառայելու առաքելությամբ՝ մտավ քաղաքական կյանքի մեջ և իր մնայուն օգտակարությունը բերեց մեր ժողովրդին։ Վկան նրա բազմաթիվ ծրագրերն ու իրագործումներն են, որոնք այսօր էլ շարունակվում են մեծ թափով՝ առանց պաշտոնների ու բարձրագոչ աղաղակների։
2024 թ․-ի փետրվարի 19-ին Էդմոն Մարուքյանն իր դիմատետրի պաշտոնական էջում գրել է ․ <<Այսօր Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի Ցենտրիստական քաղաքական խմբի ղեկավար Հերվե Մարսելի և Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ժիլբերտ Լուկ Դեվինազին, ինչպես նաև իմ լավ բարեկամ Ի սի լե Մուլինօ քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի հետ։
Գործընկերներիս մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իմ տեսլականը իրավիճակից անվնաս դուրս գալու համար:
Քաղաքական խորհրդակցությունները վաղը կշարունակեմ Բրյուսելում համաեվրոպական «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) արտահերթ համաժողովի շրջանակներում>>։
Հաջողություն մաղթելով պետական գործչին՝ Էդմոն Մարուքյանին, մաղթենք նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և աշխարհսափյուռ հայության։
Թղթակից
Comentários