top of page

ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Սինանյանի այցելությունը ԱՄՆ


Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան, այնուհետ հանդիպել «Armenian Heritage Walkway Project»-ի անդամների հետ: Նրանք այժմ աշխատում են հուշաարձանի շուրջ ճեմուղի ստեղծելու ուղղությամբ, որը կընդգծի Ֆիլադելֆիայում հայկական սփյուռքի դերը:

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սբ. Սահակ և Մեսորպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Մարկոս ​​Հայ Առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Հանդիպում է կայացել նաև Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող Հայ քույրերի վարժարանի ներկայացուցիչների հետ։ Կրթօջախն ունի նախակրթարանից մինչև ութերորդ դասարանի աշակերտների համար նախատեսված ծրագիր:

Ֆիլադելֆիա այցը եզրափակվել է համայնքային հանդիպմամբ, որին մասնակցել են մշակութային, քաղաքական, բարեգործական, մարզական, կրոնական և ուսանողական կազմակերպությունների անդամները։ Հանդիպմանը ներկա էին նաև Փրինսթոնի, Փենսիլվանիայի և Վիլանովայի համալսարանի հայ ուսանողներ:

Գլխավոր հանձնակատարն այցելել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմում կռված Խաչատուր Կարապետյանի գերեզմանին և ծանոթացել 1800-ականներին Ֆիլադելֆիայում հաստատված հայերի պատմությանը։



High Commissioner Sinanyan met the Armenian community in Philadelphia, Pennsylvania during his working visit to the United States.

Mr. Sinanyan visited the statue of Young Mher, which was erected in 1976 by the Philadelphia Armenian Community, in commemoration of the 61st Anniversary of the Armenian Genocide. He met with the members of the Armenian Heritage Walkway Project who are working on establishing a walkway around the Young Mher statue, which will highlight the role of the Armenian Diaspora in Philadelphia.

Later that day, Mr. Sinanyan visited the grave of Khachadour Garabedian who fought in the U.S. Civil War and learned about the history of the Armenians who settled in Philadelphia in the 1800s.

The High Commissioner had a meeting with the community religious leaders including Clergy and Parish Councils from the Sts. Sahag and Mesorb Armenian Apostolic Church, St. Gregory the Illuminator Armenian Apostolic Church, and Saint Mark Armenian Catholic Church. After the meeting, Mr. Sinanyan visited the statue dedicated to the victims of the 44-Day Artsakh War which was erected on the grounds of the Sts. Sahag and Mesorb Armenian Apostolic Church.

Mr. Sinanyan was welcomed by the Armenian Sisters Academy, an independent Christian Armenian Day School in Radnor, Pennsylvania which educates students in pre-kindergarten through eighth grade.

His visit was concluded by a community meeting with representatives from various cultural, political, charitable, sports, religious, and student organizations. Notably, Armenian students from Princeton University, the University of Pennsylvania, and Villanova University were in attendance.



В ходе рабочего визита в США Главный уполномоченный Заре Синанян встретился с армянской общиной Филадельфии, штат Пенсильвания.

Заре Синанян посетил памятник Геноцида армян, затем встретился с членами проекта «Аллея армянского наследия», которые работают над созданием дорожки вокруг статуи Мгера младшего, чтобы подчеркнуть роль армянской диаспоры в Филадельфии.

Главный уполномоченный встретился с духовными настоятелями Армянских Апостольских Церквей Св. Саака и Месорпа, Св. Григория Просветителя и Св. Маркоса. После встречи посетил монумент, посвященный памяти жертв 44-дневной Арцахской войны.

Состоялась также встреча с представителями армянской сестринской школы, в которой обучаются дети с дошкольного воздаст до 8 класса.

Визит в Филадельфию завершился собранием общественности, на котором присутствовали представители культурных, политических, благотворительных, спортивных, религиозных и студенческих организаций. На встрече также присутствовали армянские студенты из Принстонского университета Пенсильвании и Университета Вилланова.

Главный уполномоченный посетил могилу Хачатура Карапетяна, участника Гражданской войны в США, и ознакомился с историей армян, поселившихся в Филадельфии в 1800-х годах.



Աղբյուր՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ



Comments


bottom of page