top of page

Հովհաննես Թումանյանն ու «Սելֆին»



ree

1869 թ․-ի փետրվարի 19-ին է ծնվել հանճարեղ Լոռեցին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։


ree


Մեծ գրողի նախասիրություններից մեկը եղել է լուսանկարելն ու լուսանկարվելը։ Առաջին լուսանկարչական սարքը Հովհաննես Թումանյանը ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է 3 տեսախցիկ, որոնցից ոչ մեկը, ցավոք, չի պահպանվել։ Այնուամենայնիվ, գրողի ընտանիքի անդամների կողմից պահպանվել եւ հետագայում իր թանգարանին են հանձնվել մի քանի տասնյակ լուսանկարներ։


ree

Տանն ուներ նաև լուսանկարվելու համար հատուկ տաղավարներ։ Նա տանել չէր կարողանում ստատիկ կադրերը և հորդորում էր բոլորին պատահմամբ նկարել։ Թումանյանն առաջիններից մեկն էր, որ ինքնանկար՝ «Սելֆի» արեց՝ դրանով ևս դառնալով պատմության մի մաս։


ree

Հովհաննես Թումանյանը լուսանկարում էր նաեւ ընկերներին՝ հիմնականում գրական հավաքույթների ժամանակ: Նկարել է նաեւ Լոռու մարզի շատ հուշակոթողներ, բնապատկերներ։ Հատկապես արժեքավոր են բանաստեղծի կողմից 1904 թվականին Անի քաղաքում արված լուսանկարները։


ree

2019 թ․-ին գրողի Երևանի տուն թանգարանում տեղի է ունեցել «Թումանյանը լուսանկարիչ» ցուցադրությունը։




ree

ree

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page