Լոս Անջելեսում շուտով մեկնարկելու են Քաղաքային խորհրդի ընտրությունները։ Քաղաքը լինելով ամենահայկականացված գաղութներից մեկը՝ ունի իր յուրահատկություններն ու քաղաքական, մշակութային, առևտրական դիմագիծը, որը հայտնի է ողջ աշխարհում։
Հպարտությամբ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ ընտրություններին ներկայացված են հայազգի նվիրյալներ, որոնք իրենց ներդրում են ցանկանում բերել համայնքային ու քաղաքային խնդիրների կարգավորմանը։
Հաջողություն մաղթելով բոլոր թեկնածուներին՝ ցանկանում ենք հորդորել լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներին, որ անպայման մասնակցեն ընտրություններին, կատարեն իրենց քաղաքացիական պարտքը, սատարեն հայազգի թեկնածուներին և օժանդակեն բազմաթիվ կարևոր ծրագրերի իրագործմանը։
Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի թիվ 2-րդ ընտրատարածքի պատգամավորության հայազգի թեկնածուներից է փաստաբան Մարին (Մարինե) Ղանդիլյանը, որը համարձակ բնավորությամբ, հաստատակամությամբ ուժեղ կամքով ու ազնիվ մղումներով իր նպաստն է ուզում բերել Լոս Անջելեսին։
Ներկայացնում որոշ հատվածներ նրա ծրագրային դրույթներից․
Քվեարկելով Մարինի օգտին՝ քվեարկում եք Ձեզ համար։
«Սմարթ » (խելացի) քաղաքային լուծումներ
Արդիականացնել մեր քաղաքը ժամանակակից և թվային փոփոխություններով, զարգացնել քաղաքի կառավարման համակարգերը:
Ներդրումներ և աճ
Ներգրավել նոր ներդրողների՝ խթանելով հաջողված նախագծերը, որոնք դարձնում են մեր քաղաքն ավելի լավը և միևնույն ժամանակ զարգացնում են տնտեսությունը:
Ավելի ներառական քաղաք
Օգնել անօթևան մարդկանց ոտքի կանգնել՝ լուծելով ժամանակավոր կացարանների և բնակարանների պակասի խնդիրը:
Անվտանգություն և ենթակառուցվածքներ
Ավելացնել ոստիկանության ուժերը, ներդնել արդիական համակարգեր՝ օպտիմալացնելով թափոնների կառավարումը և ամրապնդելով անվտանգությունը ԱԲ և ՄՈՒ (AI/ML) դրոնային կառավարվող համակարգերով։
Տնտեսական աճ
Պետք է նպաստել փոքր բիզնեսի աճին, ստեղծել ավելի շատ համայնքային աշխատատեղեր, ներգրավել ներդրողներին և ծրագրավորողներին, բարելավել ենթակառուցվածքները:
Կրթություն և ապագա
Պետք է աջակցել հանրակրթարաններին, մանկապարտեզներին և այլ կրթական կենտրոններին, վստահ լինելով, որ մեր երիտասարդներն ունեն ամուր հիմք։
Մանրամասների և աջակցության համար կարող եք այցելել Մարին Ղանդիլյանի վեբ կայք հետևյալ հղումով՝
Թղթակից
コメント