2023 թ․-ի սեպտեմբերի 16-ին Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի նախագահությամբ տեղի ունեցավ թեմապատկան շաբաթօրյա դպրոցների տնօրենների առցանց ժողով։ Բացման աղոթքով և օրհնությամբ հանդես եկավ Հովնան սրբազանը, ապա դպրոցների տնօրենները հանդես եկան համառոտ զեկույցով։ Ներկայացրեցին նոր տարեշրջանի փոփոխությունները, աշակերտների թիվը և ուսումնական այլ հարցեր։
Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, շնորհավորեց ներկաներին, քանի որ դպրոցները համալրվել են ևս մեկով։ Նոր կրթօջախ է բացվել Ռանչո Միրաժի Ս․ Կարապետ եկեղեցու հովանու ներքո, ուր արդեն արձանագրվել է մոտ 20 աշակերտ։ Հովհաննես սարկավագը խոսեց նոր դասագրքրերի կազման աշխատանքների, ինչպես նաև դպրոցներն արդիականացնելու անհրաժեշտության մասին։
Ժողովին ներկա, գիտակրթական հանձնախմբի ատենապետ, դոկտ․ Էլլի Անդրեասյանը կարևորեց ինքնության և մշակույթի դասավանդման նոր մեթոդների կիրառումը դասավանդության ժամանակ, տվեց մեթոդական ցուցումներ։ Ընթացքում եղան տարբեր քնարկումներ։
Տեսաժողովն ամփոփվեց առաջնորդ Հովնան սրբազանի ցուցումներով, օրհնությամբ, գնահատանքի ջերմ խոսքերով և աղոթքով։
Դիվան Շաբաթօրյա վարժարանների
Comments