«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը հյուընկալել էր ամերիկաբնակ Տեր-Կյուրեղյան ամոլին
- gumruyan
- May 29
- 1 min read

Օրերս Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալել էր ԱՄՆ Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի (University of California, Berkeley, UC Berkeley) քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի 2015-2019 թթ. նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին և նրա կնոջը՝ մանկավարժ, մանկագիր Նելլի Տեր-Կյուրեղյանին:
Հանդիպման առիթը Նելլի Տեր-Կյուրեղյանի հեղինակած և վերջերս հրատարակված մանկական գրքույկն էր՝ «Խաղիկներ»-ը, որտեղ ի մի են բերված արևմտահայերեն ժողովրդական խաղիկներ:
Բանավոր տարածում գտած և սերնդեսերունդ փոխանցած այս խաղիկները հատկապես օգտակար են արևմտահայերեն խոսող կամ նոր սովորող փոքրիկների համար․«Սա ևս մի քայլ է փրկել մեր նախնիներից մեզ ավանդված սքանչելի, բայց, ցավոք, այսօր վտանգված արևմտահայերենը»,-նշեց Նելլի Տեր-Կյուրեղյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արևմտահայերենի դասավանդման խնդիրները, սփյուռքահայ ուսուցիչների կրթության և վերապատրաստության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Նելլի Տեր-Կյուրեղյանը Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ընթերցասրահին նվիրեց «Խաղիկներ» գրքույկից օրինակներ։
Թղթակցությունը ՀՊՄՀ
Comments