top of page

Տեր Կոմիտաս վարդապետն ու Շամիրամ Սևակը


Փետրվարի 15-ը տարաբախտ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի ծննդյան տարեդարձն է։

<<ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ ծննդյան օրվա առիթով ներկայացնում եմ մի փոքրիկ հատված բանաստեղծի դստեր՝ Շամիրամ Սևակի հարցազրույցից, որն արվել է Փարիզի AYP FM ռադիոյում, 2008 թ. ապրիլի 25-ին, երբ Շամիրամը 92 տարեկան էր: Նա իր մահկանացուն կնքեց 102 տարեկանում: Երբ հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր. -Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն է:


Շամիրամի խոսքը՝ թարգմանաբար.

«Մի օր մայրս լսեց, որ Կոմիտասը ծանր հիվանդ է, թեև երբեմն նրան Փարիզի հայկական մայր եկեղեցի էին բերում, երբ մի քիչ լավ էր զգում: Բնականաբար մայրս ուզեց տեսնել նրան (ասել էին, որ Կոմիտասը այսինչ կիրակի, այսինչ ժամին եկեղեցի է գալու): Գնացինք նրան տեսնելու: Հանդիպումը եկեղեցու գրասենյակում էր: -Հա՛յր Կոմիտաս, ահավասիկ Ռուբենի զավակները, Ռուբեն Սևակի զավակները, որոնց Դուք մկրտեցիք: Երբեք չեմ մոռանա այդ պահը, քանի որ շատ տպավորիչ էր: Ես 10 տարեկան էի: Կոմիտասը նայեց մեզ, շուրթերը դողացին, բայց ոչ մի բառ չարտասանեց, միայն արցունքներ հոսեցին դեմքին: Անչափ հուզիչ էր... Չգիտեմ, հասկացավ, թե ոչ, բայց ոչինչ չխոսեց, ո՛չ մի բառ: Նա իսկապես հիվանդ էր, չկարողացավ խոսել: Ոչ մայրիկիս բան ասաց, ոչ՝ մեզ: Մայրս փորձեց խոսեցնել նրան, բայց իզուր... Այս պատմությունը շատ է ճնշում ինձ, մինչև հոգուս խորքը: Դրա մեջ մեր անցյալն է... Մենք բոլորս, թեև ապրում ենք, բայց զոհեր ենք, սգի մեջ ենք: Անհնարին է դուրս գալ այս վիճակից.... Քանի դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, մենք այս վիճակից դուրս գալ չենք կարող»: Շամիրամ Սևակ:>>



Նյուը վերցված է Աիդա Ներսիսյանի դիմատետրի էջից։


Comments


bottom of page