top of page

Փորձառական հնչյունաբանության նորաբաց լաբորատորիայում անցկացվեց գիտահետազոտական պրակտիկա


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնի «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները իրենց գիտահետազոտական պրակտիկան անցան Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության նորաբաց լաբորատորիայում:

Բաժնի վարիչ Գ. Գրիգորյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացան ժամանակակից սարքավորումներին, խոսքի վերլուծության նորագույն ծրագրերին, հնչյունի ֆիզիկական բնութագրերին, Praat ծրագրով կատարեցին փորձարկումներ: Նրանք նաև հակիրճ տեղեկություն ստացան կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցների կողմից կազմած համաբարբառների, դրանց ստեղծման և նշանակության մասին:

Պրակտիկայի ղեկավարի հանձնարարությամբ ուսանողները կատարեցին գիտափորձեր, որոնց արդյունքները մտադիր են ներկայացնել լեզվաբանական որևէ գիտաժողովի կամ գրել հոդված որևէ ամսագրում:

Մագիստրանտներն իրենց պրակտիկան ամփոփեցին տեսասահիկների միջոցով ներկայացված ելույթներով, որոնց մեջ արտացոլված էին պրակտիկայից ստացած գիտելիքները:




Սկզբնաաղբյուր՝ http://language.sci.am/

Comments


bottom of page