top of page

Քիմ Քարդաշյանը դիմել է ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին



ԱՄՆ–ում բնակվող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հույս հայտնելով, որ նա կկանխի ևս մեկ Հայոց ցեղասպանություն` պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ։ Նա «Rolling Stone» ամսագրում հրապարակել է հոդված իր պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ։ «Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին»,– գրել է նա:

Հեռուստաաստղն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները հանգեցրել են նրան, որ որոշ երկրներ նավթ ներկրելու համար, ստիպված են եղել հույսը դնել Ադրբեջանի վրա: Բաքուն այս հանգամանքը օգտագործում է որպես զենք` տարածաշրջանի հայ բնակչության դեմ։

«Ամբողջ աշխարհում կառավարությունների լռությունը միայն թեժացնում է իրավիճակը։ Խնդրում եմ ձեզ դադարեցնել օգնությունն Ադրբեջանին և բոյկոտել այդ երկրում տեղի ունեցող միջազգային միջոցառումները»,– գրել է նա։

Քիմ Քարդաշյանը համացանցում զետեղել է 4 պատկեր՝ Եռաբլուրից, շրջափակված Արցախից, 44 օրյա արհավիրքից և Արցախի Հանրապետության դատարկ խանութներից։


Թղթակից

Comentarios


bottom of page