2024 թ․-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես է եկել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին հնչել են արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, սիրված համաշխարհային մեղեդիներ, ինչպես նաև ի պատիվ հայ ժողովրդի Պլասիդո Դոմինգոն Ջուլիանա Գրիգորյանի հետ կատարել է քաղաքամայր Երևանի խորհրդանիշը դարձած «Էրեբունի-Երևան» երգը (խոսքերի հեղինակ՝ Պարույր Սևակ, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի)։
Թղթակից
Comentários