top of page

102 տարի առաջ, «Ազատ Հայաստան» թերթի 1921թվականի փետրվարի 19-ի բացառիկ համարը




Պատկերում ներկայացված է Երևանում լույս տեսած Հայաստանի Հանրապետության կառավարության օրգան «Ազատ Հայաստան» թերթի 1921 թվականի փետրվարի 19-ի թիվ 1 համարը, որն ունի հետևյալ գլխագրերը. «Բոլշևիկյան իշխանությունը տապալված», «Ստեղծվել է Հայրենիքի փրկության կոմիտե», «Բանտարկյալ ընկերներն ազատված», «Կեցցե Ազատ Անկախ Հայաստանը»:


Հայաստանում ազգային ազատագրական պայքարի այս կարևորագույն փաստի մասին ողջ իրականությունը սովետական ժամանակաշրջանի 70 տարիների ընթացքում խստագույնս արգելանքի տակ է եղել, և մինչ հիմա էլ դեռ, արդեն մեր անկախ երկրում, լայն հանրությունը փաստացի անտեղյակ է 102 տարի առաջ կատարված այս հերոսական և դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ: Իսկ պատմական ճշմարտությունն այն է, որ 1921 թվականի փետրվարի 18-ին բոլշևիկների դեմ համաժողովրդական հզոր ապստամբության արդյունքում մայրաքաղաք Երևանում հայտարարվեց Հայաստանի անկախ պետականության վերականգնումը:




Commentaires


bottom of page