In accordance with tradition, on February 14, the Feast of St. Ghevont the Priest and his Companions, the Diocesan Primate Archbishop Hovnan Derderian presided over the first clergy conference of 2023.
At 9:30 am, the clergy gathered in the sanctuary of the Ghevontiants Cathedral where a Requiem Service was held for the repose of the soul of the late Archbishop Vatche Hovsepian and all Diocesan clergy and Primates who had entered their eternal rest. The Requiem Service was followed by a collective morning prayer service. The day's homily centered on the significance of the Feast of Sts. Ghevontiants and Sts. Vartanants was delivered by the Very Rev. Fr. Yeremia Abgaryan.
Subsequent to the prayer service, at 10:30 a.m., the clergy gathered in the Hampar Family Room of the Western Diocese where the conference was held. It was attended by more than 35 clergymen, with the participation of deacons from the Cathedral, Desert and Las Vegas Parishes.
Welcoming remarks were delivered by the Very Rev. Fr. Dajad Dz. V. Yardemian who then invited the Primate to deliver his report.
In his remarks, the Diocesan Primate noted that the Feasts of Ghevontiants and Vartanants present the clergy as servants of God and the shepherds of Christ's flock to renew their pastoral calling, to lead the faithful on the path to righteousness with a zealous Christian spirit and to overcome life's challenges equipped with Christ's love, grace, and wisdom.
Archbishop Derderian also introduced his upcoming trips to Armenia, New York, Japan and pastoral visitations to various diocesan parishes. He then referenced to the completion of the construction of the Cathedral of Holy Etchmiadzin, the Blessing of the Holy Muron (scheduled to be held in the Mother See of Holy Etchmiadzin later this year), the mission of the Pan-ACYO, the Stewardship Program, the Diocesan seminarians at St. Nersess Armenian Seminary, inter-diocesan collaboration between the Eastern and Canadian dioceses and lastly the ongoing construction projects taking place at the Western Diocese.
After the Primate's remarks, the subsequent reports were presented:
Diocesan Youth Missions - Very Rev. Fr. Yeremia Abgaryan
Activities of the Western Diocese - Dn. Harout Markarian (Exec. Dir.)
Clinical Pastoral Ministry and Hospital Visitations - Diran Avagyan
Sunday School Curriculum & Uniformity - Zaruhi DerMugrdechian
Saturday School Mission - Deacon Hovahannes Gumruyan
Christian Education & Study Courses - Hayk Madoyan
Epostle.net Ministry & Deacons' Council - Rev. Fr. Vazken Movsesian
Diocesan Summer Camp Ministry - Rev. Fr. Mesrop Ash
Mission of the Communications Department - Sergey Arustamyan
Television & Social Media Resources - Vahe Sargsyan/Aram Mousoian
During the second session, an open discussion was held on various topics including pastoral, liturgical, religious, spiritual and administrative matters pertaining to the overall mission of the Western Diocese.
At 6:30 p.m., in observance of the Feasts of Sts. Ghevontiants and Vartanants, Archpriest Fr. Shnork Demirjian celebrated the Divine Liturgy and delivered the sermon at St. Leon (Ghevontiants) Armenian Cathedral.
(A more detailed and comprehensive report will be distributed to Diocesan clergy and Parish Councils)
Հոգևորականաց մեկօրյա ժողով
Սույն թվականի փետրվարի 14-ին Արևմտյան թեմի Առաջնորդարանի Արմեն Համբար սրահում տեղի ունեցավ թեմի Հոգևորականաց մեկօրյա ժողովը, նախագահութեամբ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանի և մասնակցութեամբ ավելի քան 35 հոգևորականների։
Նախքան Ժողովը սկսելը, ժողովականները Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ կատարեցին ամիսներ առաջ վախճանված հոգելույս Տ․ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի մահվան առիթով: Արարողության ընթացքում հիշատակվեցին նաև բոլոր ննջեցյալ հոգևորականների անունները, որոնք իրենց ծառայությունն են բերել թեմում՝ որպես առաջնորդներ և հոգևոր հովիվներ, ապա Ս․ Ղևոնդյանց և Ս․ Վարդանանց տոներին ընդառաջ ժամերգություն մատուցվեց։
Ժողովը սկսվեց առավոտյան 10։30-ին։ Մինչ Առաջնորդ Սրբազանի զեկույցը, բացման խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Տ. Տաճատ Ծ. Վ. Յարտմյանըև այնուհետև հրավիրեց Սրբազան Հորը ներկայացնելու իր զեկույցը: Գերաշնորհ Տ. Հովնան Արք Տերտերյանը նախ Սուրբ Ղևոնդյանց և Ս․ Վարդանանց տոների առիթով շնորհավորեց քահանայաց դասին և ներկաներին նշելով․ «Ս. Ղեւոնդեանց Տօնը մեր կոչումին հոգեւոր զօրութիւն ներշնչող օրն է, քանզի Եսայի մարգարէի բառերով կը վերահաստատենք մեր մէջ այն ճշմարտութիւնը, որ ձեռնադրութեամբ ու օծումով կանչուած ենք դառնալու Տիրոջ քահանաներն ու պաշտօնեաները։
Արդարեւ, աստուածային այս կոչումը ստացած ըլլալու առանձնաշնորհումը ունինք, որպէսզի մեզի վստահուած ս. Եկեղեցւոյ նուիրական առաքելութիւնը իրականացնենք։ Մենք խորապէս համոզուած ենք, որ որպէս Աստուծոյ քահանաները եւ սպասաւորները ս. Եկեղեցւոյ, պարտ ենք մշտապէս նորոգելու մեր ծառայութեան ուխտը։ Քահանան իր կեանքով, երբ իր մէջ կը մարմնաւորէ Աստուծոյ խօսքն ու խրատը, կը դառնայ լոյս՝ աշխարհի կեանքին մէջ։
Կ’ապրինք այնպիսի դժուարին ու փորձութիւններով խճողուած կեանքի մը մէջ, որ պարտ ենք մշտապէս յանձնառու ըլլալու Աստուծոյ ձեռքերու մէջ եւ լուսաւորելու մեր հոգեւոր կեանքը Քրիստոսի նմանակցութեամբ։
Որպէս քահանայից դասը Արեւմտեան թեմին, թէեւ թիւով քիչ ենք, բայց երբ մեզ շաղկապողը քահանայական կոչումն է, եւ մեր քայլերն առաջնորդողը Աստուծոյ սէրն ու իմաստութիւնն են, ապա մենք մեր մէջ կը գտնենք բաւարար զօրութիւն՝ յաղթահարելու նոր օրերու մարտահրաւէրները։ Մենք մեզ պիտի գերազանցենք հաւատքի գործերով, որպէսզի միասնաբար դառնանք հոգեւոր այն մագնիսը, որ իրեն կը հրաւիրէ հաւատացելոց հօտը՝ այն դարձնելով ապրող եւ զարգացող եկեղեցին, ի գլուխ ունենալով Քրիստոս․․․»։
Այնուհետև ամփոփ անդրադարձավ մոտ շրջանին Հայաստան, Նյու Յորք, Ճապոնիա և թեմից ներս մի շարք քաղաքներ իր այցելությունների, դրանց կարևորության և նպատակների մասին։Մայր Տաճարի Օծությանը, Մյուռոն օրհնությանը, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեությանը և ծրագրերին։ խոսեց նաև Stewardship-ի, Սուրբ Ներսես ընծայարանում ուսանող երեք սարկավագների, դպրաց և սարկավագաց վերապատրաստության, եկեղեցականների տարեդարձների և ձեռնադրության հոբելյանական թվականների մասին, Երեք թեմերի՝ Արևմտյան, Արևելյան Ամերիկա և Կանադա, միասնական աշխատանքների, թեմից ներս եկեղեցիների շինարարական աշխատանքներ մասին։ Սրբազան Հոր զեկույցից հետո զեկույցներով հանդես եկան Հարություն Սարկավագ Մարգարյանը՝ «Առաջնորդարանի աշխատանքների ընթացքը», Զարուհի Տեր-Մկրտիչյանը «Կիրակնօրյա դպրոցների ուսուցողական մեթոդաբանություն», Տեր Երեմիա Վարդապետ Աբգարյանը «Երիտասարդություն»,Տեր Վազգեն քահանա Մովսիսյանը «E-Postle և Սարկավագաց խորհուրդ», Հայկ Մադոյանը «Քրիստոնեական դաստիարակություն և քարոզչություն», Տիրան Ավագյանը «Հիվանդանոցների առաքելություն», Բարեշնորհ Հովհաննես Սարկավագ Գումրույանը « Շաբաթօրյա դպրոցներ», Վահե Սարգսյանը և Արամ Մուսոյանը, «Սոցիալական կայքերի կարևորությունը», Սերգեյ Առուստամյանը «Տեղեկատվական համակարգի գործունեություն», Տեր մեսրոպ քահանա Աշ «Summer Camp», թեմաներով: Զեկույցներին առնչված քննարկումներ ծավալվեցին, եղան բազմաթիվ առաջարկություններ ու նախաձեռնություններ: Հոգևորականաց ընդհանուր ժողովն իր աշխատանքն ավարտեց առաջնորդ Սրբազան Հոր ամփոփիչ խոսքով և աղոթքով։ Նույն օրը՝ երեկոյան, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, պատարագիչը և քարոզիչը Տեր Շնորհք քահանա Դեմիրճիանն էր։ Պատարագից հետո ժողովականները վերադարձան իրենց ծառայության վայրեր իրենց հոգևոր առաքելությունը նոր հանձնառություններով շարունակելու։
Դիվան Առաջնորդարանի
Comments