Սիաթլի հայ համայնքը արևմտյան ափի երիտասարդ, բայց կազմակերպված ծուխերից մեկն է, ուր հոգևոր կյանքին զուգահեռ շարունակվում է նաև ազգապահպանության կարևոր առաքելությունը։ Այս նպատակի հիմնասյուներից է եկեղեցու շաբաթօրյա դպրոցը։
Կիրակի օրը, հոկտեմբերի 8-ին, Ս. Հարություն վարժարանի 86 աշակերտ, տնօրենության և ուսուցիչների հետ այցելեցին եկեղեցի` ստանալու համար Հաղորդություն։ Նախքան <<Խոստովանության>> պահը, արժանապատիվ տեր Վազգեն քահանա Բոյաջյանն իր քաջալերական խոսքն ուղղեց ներկա աշակերտներին, որ ջանասիրաբար այցելում են վարժարան և ունեն մեծ ցսնկություն սովորելու հայոց լեզու, հայոց պատմություն և դաստիարակվելու հոգևոր և ազգային արժեքներով։
Տեր հայրը հարցեր ուղղեց աշակերտներին, որոնց խելացի պատասխաններն արժանանում էին հավատացյալների ծափողջույնների։ Իր խոսքի ավարտին տեր Վազգենը հրավիրեց հավատացյալներին միասնաբար երգելու <<Ամէն Ալելուիա>>, որի ընթացքում օրհնեց աշակերտներին, ուսուցիչներին, տնօրենությանն ու ծնողներին, որից հետո աշակերտներն ընթերցեցին խոստովանանքն ու հաղորդվեցին Տիրոջ Փրկարար Մարնի և Արյան հետ։
Թղթակից
Comments