top of page

Ժամանցային


Ո՞ւր են այն տղաները
2020 թվի 44-օրյա պատերազմի ժամանակ սրտի ցավով էի տեսնում, թե ինչպես մեծերի հետ միասին ահեղ ու դաժան կռվում քաջաբար զոհվում էին նաև 18–20 տարեկան մեր մատղաշ տղաները։ Որոշեցի մի գեղեցիկ երգ նվիրել նրանց վառ հիշատակին։ Ո՞ւր են այն տղաները Ո՞ւր են այն տղաները՝ 18–20 տարեկան, Կռվում էին մեր քաջերը, Անտեսելով ռումբ, ական։ Ամեն մեկը մի տան կրակ, Ամեն մեկը մի մոր ճրագ, Հայրենիքի սերը սրտում Մարտնչում էին անկոտրում։ Առյուծի պես մռնչալով Նետվում էին նրանք առաջ, Կեցցե՛, հայրենիք, կանչել
Nov 2


Հավատարիմ ընկերը
Այս բանաստեղծությունը նվիրում եմ 44-օրյա պատերազմի հերոսներին։ Այն գրել եմ իրական պատմության հիման վրա։ Ցավով ուզում եմ նշել, որ պատմության հերոսի մոտ զորացրվելուց հետո հոգեկան խանգարում է առաջացել։ Այդ իսկ պատճառով նրա անունը չեմ նշում։ Հավատարիմ ընկերը Հրաման եկավ՝ իսկույն նահանջել, Շրջապատման մեջ չընկնելու համար։ — Նստե՛ք ավտոբուս՝ առա՛նց վարանել, Շտապե՛ք, արա՛գ, չկա ուրիշ ճար։ Մի զինվոր տեսավ ընկերոջն ընկած, Էլ ի՞նչ մտածել, ետ դարձավ հանկարծ։ — Ես ընկերոջս չե՛մ կարող թողն
Oct 4


Կրկին աշուն է
Աշունը կրկին իր գույներն է սփռել մեր փոքրիկ ու շատ գեղեցիկ այգու վրա։ Գողտրիկ ծածկի տակ նստած հմայվում էի մեր այգու աշնանային գեղեցկությամբ։ Որոշ ժամանակ այդպես հիանալուց հետո, մտքով տեղափոխվեցի իմ հայրենի երկիր՝ Հայաստան ու, անկախ ինձանից, սկսեցի մի երգ ստեղծել՝ և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը միաժամանակ։ Աշու՛ն է, աշու՛ն Աշու՛ն է, աշու՛ն, գեղեցի՛կ, նախշու՛ն, Ծառերը ունեն շորեր գույնզգույն, Նայու՜մ եմ, նայու՜մ, տեսքով հիանում, Գերում է հոգիս, խելքահան անում։ Չվող թռչնի պես ս
Oct 2


Հարյուրամյա ճամփորդի պատգամը Օնիկ Հաջինյանի ծննդյան 100-ամյակին
2026 թվականի հուլիսի 14-ին լրանում է պապիկիս՝ Օնիկ Ստեփանի Հաջինյանի ծննդյան հարյուրամյակը։ Հարյուր տարի... Թվում է՝ ընդամենը մի թիվ է, սակայն այդ թվի մեջ ամփոփված է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, մի ընտանիքի պատմություն և մեկ մարդու ապրած կյանք, որը, եթե խորությամբ նայենք, վերածվում է մարդկային արժանապատվության, տոկունության ու հավատի մասին լուռ վկայության։ Պապիկս ծնվել է 1926 թվականի հուլիսի 14-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ Ստեփան և Նազիկ Հաջինյանների ընտանիքում։ Սակայն
Jul 14


Խանդը՝ որպես քայքայիչ անհնազանդություն
Ընտանիքն Աստծու կողմից տրված ամենամեծ պարգևներից մեկն է։ Այն կառուցվում է սիրո, վստահության, փոխադարձ հարգանքի և հավատարմության վրա։ Սակայն երբ այդ հիմքերից թեկուզ մեկը խաթարվում է, ընտանեկան խաղաղությունը սկսում է ճաքեր տալ։ Այդպիսի վտանգավոր երևույթներից մեկն է անհիմն, անիրավ և չափազանցված խանդը, որը ոչ թե պաշտպանում է ընտանիքը, այլ աստիճանաբար քայքայում է այն։ Խանդն ինքնին կարող է լինել բնական զգացում, երբ արտահայտում է սիրելիին չկորցնելու մարդկային ցանկությունը։ Սակայն ե
Jul 4


Ապրելու իրավունք
Ահը սրտերում մի խումբ հալածված, Քայլում էր հուշիկ՝ վախից կուչ եկած, Փախած արյունոտ սրից թուրքերի, Սոսկում են, - Չընկնե՞ն ձեռքը ասկյարի։ Երեք ամսական տղան բարուրում, Ճչում էր, լալիս, ուտել էր ուզում, -Կտրեցե՛ք, ձայնը այդ երեխայի, Թե չէ կմատնի տեղը բոլորի, Հենց լացի ձայնը թուրքերը լսեն, Վրա կտան մեզ ու կկոտորեն։ Այսպես սաստեցին բոլոր կողմերից, Եվ ղեկավարին դիմեցին նորից, -Թող ջուրը նետեն, ուրիշ ճար չկա, Միակ միջոցը հենց դա՛ է, որ կա։ Այսքան մարդու կյանք նրանից է կախված, Այս քայ
Apr 12


Շուրիշկանի Աւետարանը (Շարունակութիւն)
Գիշերը աւանդատան մէջ Կը յիշեմ այսօրուան պէս. Շահ Աբասը երբ յարձակեցաւ մեր աշխարհի վրայ, Ասպիսնակ գիւղի խաղաղ առաւօտը խանգարուեցաւ: Աքլորը եօթը անգամ կանչեց: Ժամու զանգը հնչեց եօթը անգամ: Եօթը թամբած նժոյգներ վրնջացին անհանգիստ: Եօթը բանակ եկաւ մեր սարը պաշարեց: Ցնցուեցաւ Արճեշ քաղաքը: Բզնունեաց ծովը ալեկոծուեցաւ: Սիփան լեռը թփրտաց: Աղջամուղջի մէջ արծաթափայլ պայտեր եկան ու հեռացան: Յանկարծ, խիտ փոշիի մէջ յայտնուեցաւ տէրս՝ Տէր Գրիգորի տասնմէկերորդ ժառանգորդը: Ան զիս փաթթեց սպի
Mar 31


Շուրիշկանի Աւետարանը
Ծնած եմ 1498-ին, օրը չեմ յիշեր.... Ասպիսնակ գիւղի մէջ Բարսեղ քահանայի կիսամութ խուցի մէջ ծնայ: 1498 թուականն էր: Գարնանամուտ: Օ՞րը… Չարձանագրեց: Մորթիս վրայ միայն գրեց ՋԽԷ: Մեր գիւղը Արճեշ բերդաքաղաքէն վեց ժամ հեռու է: Մեծոփա վանքի մօտ ենք, բարձրադիր վայրի վրայ, ուրկէ գեղեցիկ է դիտել ծովը: Մեծ չէ Ասպիսնակը. հազիւ ութսուն տուն։ Մեր բնակիչները... երկրագործ են անոնք, անասնապահ, ոմանք ալ այգեգործ։ Մեր եկեղեցին, Ս. Ստեփանոսը, ուր ես ծնած եմ, կը պատմեն, թէ եօթանասուն տարի առաջ կա
Mar 20


Աշնանային հրաշքներ
Սիրելինե՛րս, եկեք մտովի տեղփոխվենք Հայաստան՝ մեր սիրելի հայրենիքը։ Հիշենք այնտեղի աշունը։ Ի դեպ ասեմ, երբ երեխա էի, մեր այգում մի քանի ծառեր կային։ Աշնանը նրանք ներկվում էին բազմազան գույներով։ Իսկ երբ տերևաթափ էր լինում, երեք քույրերով հավաքում էինք այդ գույնզգույն տերևները, մի մեծ կույտ անում ու սկսում էինք արջի քոթոթների պես թավալվել նրանց վրա։ Ծնողներս նայում էին մեզ ու հրճվում։ Իսկ քաղաքամայր Երևանն ուղակի հրաշք էր։ Ծառերի տերևները ներկվում էին աշնանային վառ գույներով։
Oct 13, 2025


Բառերու խորհրդաւոր աշխարհը: Ծածուկ
Ծածուկ բանակցութիւններու, ծածուկ գործողութիւններու եւ ծածուկ համաձայնագիրերու այս օրերուն, յարգելի ընթերող, երբ ստոյգ գիտութիւն է պէտք...
Sep 26, 2025
bottom of page
