top of page

Սփյուռք Աշխարհ


Ծաղիկներ նրանց, ովքեր չհասցրին ծաղկել (Տեսանյութ)
Հայաստանը մեզ համար միայն բնօրրան չէ․ այն մեր պատմությունն է, մեր ինքնությունն ու մեր սերունդների ապագան։ Եվ այդ բիբլիական երկրի ազատ ու անկախ գոյությունը յուրաքանչյուր իրական հայի համար առանձնահատուկ արժեք ունի։ Անկախության ճանապարհը նաև հիշողություն է նրանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Այդ հիշատակի խորհրդանշական տարեթվերից է 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա կործանարար պատերազմի մեկնարկի օրը։ Ավանդույթի համաձայն՝ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Արևմտյան թեմի ա
1 hour ago


ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
2026 թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի և Գիտակրթական հանձնախմբի ատենապետ դոկտոր Էլլի Անդրեսյանի առցանց հանդիպումը Սան Դիեգոյի Սուրբ Սարգիս Առաքելական եկեղեցու շաբաթօրյա դպրոցի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի նախկին տնօրեն Տատյանա Կարլսոնը, նորանշանակ տնօրեն Մարալ Սեմերճյանը, փոխտնօրեն Ռոմինա Զարյանը և Սուրբ Սարգիս եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի անդամ Կլավդիա Տ
5 days ago


35 տարի՝ հայերենով ու հավատով
2026 թ․ սեպտեմբերի 20-ը Ֆրեզնոյում սովորական մի գեղեցիկ օր չէր… Այն Սուրբ Պողոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 35-ամյա շաբաթօրյա վարժարանի տարեգրությունը հարստացրեց ևս մեկ լուսավոր ու հիշարժան էջով։ Առավոտից եկեղեցում տիրում էր անսովոր աշխուժություն։ Տոնական եռուզեռը, ուրախ ձայները, ժպիտներն ու հուզված հայացքները կարծես միախառնվել էին՝ ստեղծելով այն յուրահատուկ մթնոլորտը, որ ծնվում է միայն իսկապես կարևոր ու նշանակալից պահերին։ 35 տարի… Երեք ու կես տասնամյակ՝ նվիրված հայ
6 days ago


Պատմական հանդիպում Սպիտակ տան Օվալաձև սրահում
2026 թ․-ի սեպտեմբերի 16-ին պատմական և խորհրդանշական հանդիպում է տեղի ունեցել Սպիտակ տան Օվալաձև սրահում․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը հյուրընկալել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միացյալ Նահանգներում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին։ Ընթացքում հնչել է հավաքական աղոթք՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության, երկու երկրների բարեկամության և խաղաղության համար։ Հանդիպումը նախաձեռնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Սպիտակ
Sep 16


Աշխատանքի օր. տոնի պատմությունն ու նշանակությունը ԱՄՆ-ում
Սեպտեմբերի 7-ին Միացյալ Նահանգները նշում է Labor Day-ը՝ Աշխատանքի օրը։ 2026 թվականին այն նշվում է հենց սեպտեմբերի 7-ին՝ ամսվա առաջին երկուշաբթի օրը։ Տոնի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից՝ ամերիկյան աշխատավորական շարժման վերելքի ժամանակաշրջանից։ Առաջին Labor Day-ը նշվել է 1882 թվականի սեպտեմբերի 5-ին Նյու Յորքում, երբ հազարավոր աշխատավորներ մասնակցեցին շքերթի՝ ընդգծելով աշխատանքի արժանապատվությունն ու աշխատողների ներդրումը երկրի զարգացման գործում։ Հետագա տարիներին տոն
Sep 6


«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը սկսեց 2026-27 ուսումնական տարին
«Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է»: Պարույր Սևակ Ամեն տարի, երբ ամառը հասնում է իր վերջին շաբաթներին, Բրբանքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի բակը վերածվում է մի փոքրիկ, բայց շատ հարազատ տոնավայրի՝ լի մանկական ձայներով, հուզված ծնողների ժպիտներով, իրար կարոտած ուսուցիչների հանդիպումներով և նոր գրքերի բույրով։ Ամառային հանգստից հետո այստեղ կրկին սկսվում է մի ճանապարհ, որի նպատակը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այստեղ յուրաքանչյուր նոր ուսումնական տարի մի նոր հնարավորութ
Aug 16


ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը (Տեսանյութ)
«Հայաստանի բանալին հայոց լեզուն է» Ավետիք Իսահակյան Հայոց լեզվի հանդեպ սերն ու նվիրումը կրկին մեկտեղեցին նրանց, որոնց համար մայրենին ոչ միայն դասավանդման առարկա է, այլև ազգային ինքնության պահպանման և այն սերունդներին փոխանցելու սրբազան առաքելություն։ 2026 թվականի օգոստոսի 8-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Առաջնորդարանում, Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ, տեղի ունեցավ մայրենի լեզվի մշակների համահայկական հերթական հավաքը։ Տարիներ շարունակ այս
Aug 9


Ֆրեզնոյի Սուրբ Պողոս հայաստանյայց առաքելական եկեղեցու շաբաթօրյա վարժարանի Վարդավառյան տոնախմբությունը
Ֆրեզնոյի Սուրբ Պողոս հայաստանյայց առաքելական եկեղեցու շաբաթօրյա վարժարանի գլխավոր նպատակը հայկական ինքնության, հոգևոր արժեքների, հարուստ մշակույթի, պատմության և մեսրոպյան ոսկեղենիկ լեզվի պահպանումն ու փոխանցումն է գալիք սերունդներին։ Սփյուռքում գործող յուրաքանչյուր հայկական կրթօջախ կարևոր դեր ունի հայապահպանության գործում, իսկ այս վարժարանը տարիներ շարունակ հավատարմորեն շարունակում է իր սրբազան գործը՝ կրթելով ազգային ոգով և քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվող նոր սերունդ։
Jul 18
bottom of page
