top of page

Գիտական


Կարևոր հրատարակություն (Կարող եք ներբեռնել մեր կայքից)
Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։ «Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և ամփոփու
Oct 14


Հայագիտությունն ու ազգային մեկենասության պատգամները․ Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով գիտաժողով
Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգությունը 21-րդ դարի դիտանկյունից և նոր լույսի ներքո արժևորելու, ինչպես նաև հայ մտավորականի և ազգային մեկենասի կերպարի արդիական պատգամները վերհանելու նպատակով «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում համախմբեց հայագիտության ոլորտի հետազոտողներին։ Գիտաժողովը կյանքի կոչվեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի և Մո
Oct 1


Մատենադարանի պատվիրակությունը Շվեյցարիայում է
Մատենադարանը դառնում է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամ Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթև Մուրադյանը, գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը և միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը։ Պատվիրակությունը ղեկավարում է տնօրեն Արա Խզմալյանը: Սեպտեմբերի 21-ին Մատենադարանի պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի (Association Internationale de Bibliophilie, AIB) տարեկան համաժողովին։ Ծրագրում ընդ
Sep 22


Մատենադարանի նոր սրահը, փոքր սրճարանը, առանձնացված ելքն ու մուտքը
Մատենադարանի ցուցասրահներով շրջայցն ավարտելուց հետո այցելուն հայտնվում է նոր տարածքում, որտեղ կարելի է ոչ միայն հուշանվերներ գնել, այլեւ հանգստանալ ու սուրճ խմել։ Նոր լուծումը փոխել է նաեւ այցելուների տեղաշարժը շենքում՝ մուտքն ու ելքն այժմ տարանջատված են։ Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթեւիկ Մուրադյանը պատմել է վերջերս բացված հուշանվերների սրահի եւ այն մասին, թե նոր ձեւաչափն ինչպես կօգնի Մատենադարանին լրացուցիչ միջոցներ ստանալ՝ դրանք ուղղելով իր հիմնական առաքե
Sep 6


Անգամ «միջատի կարգավիճակում» մարդը կարիք ունի, որ իրեն հասկանան
1883 hուլիսի 3-ին ծնվել է Ֆրանց Կաֆկան․ հրեական ծագում ունեցող այս գրողը ստեղծեց մի գրականություն, որում պատկերվող իրավիճակները, միջավայրը նկարագրելու համար անգամ հատուկ եզրույթ կա՝ Կաֆկեսկ* (կաֆկայական)։ Մեզանից 143 տարի առաջ ծնված այս գրողի մասին խոսելիս այսօր առաջին պլան է գալիս նրա ուրույն ձեռագիրն ու ներդրումը համաշխարհային գրականության զարգացման մեջ, իսկ հաջողության պատմության հետևում, ինչպես լինում է սովորաբար, ճանապարհ է, որն անցնում է սարերի ու ձորերի միջով։ Կաֆկայ
Jul 4


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՈՒՍՏԱ ԿԱՐՈ ԵՎ ՕՐԹԵ ՀԱՐՈՒԹ» ԱՆԱՎԱՐՏ ՎԵՊԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ
Իսահակյան Ավետիք, Երկերի լիակատար ժողովածու, տասնչորս հատորով, հատոր ութերորդ, «Ուստա Կարո և Օրթե Հարութ» (երկրորդ տարբերակ), Գիրք Գ, Եր., «Էդիթ Պրինտ», 2023, 1016 էջ։ Բնագրերը հրատարակության են պատրաստելԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ և ԼԱՈՒՐԱ ՎԻՐԱԲՅԱՆԸ (էջ 13–746)։Բնագրագիտական նախաբանը գրել է ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ (էջ 5–12)։Բնագրերը ծանոթագրել է ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ (էջ 749–986)։Հատորի խմբագիր՝ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ։ Սույն հատորում ընդգրկված բնագրերը շարունակում են «Ուստա Կարո և Օրթե Հարութ» վեպ
Apr 26


Բացառիկ պատմական տեսանյութ Պարույր Սևակից
1968 թվականի հունիսի 21-28-ը Ղազախստանում անցկացվում է հայ գրականության ու արվեստի շաբաթը։ Այս առթիվ Հայաստանից պետական պատվիրակություն է ուղևորվում Ալմա-Աթա, որի կազմում ընգրկվում են մի շարք արվեստի գործիչներ՝ գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, երգիչներ։ Նրանց թվում էր նաև Պ. Սևակը։ Տոնական շաբաթվա ընթացքում հայկական պատվիրակության անդամները մասնակցում են տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ ծաղկեպսակ են դնում ղազախ մեծ գրող Աբայ Կունանբաևի (1845-1904) հուշարձանի պատվանդան
Mar 10


«Մատենից. Արքայական բալասան». թագավորների բաղադրատոմսի վերածնունդը
Միջնադարում հայ բժիշկները թագավորների կյանքը երկարացնելու, նրանց երիտասարդությունը պահպանելու բաղադրատոմս ունեին։ Վանքերում, գաղտնի բաղադրատոմսով եւ խիստ ծիսակարգերի ուղեկցությամբ հատուկ բալասան էին պատրաստում: Դարեր անց այդ բաղադրատոմսը վերծանվել է Մատենադարանում: Ձեռագրերից մինչեւ կենդանի ավանդույթ Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերել եւ վերծանել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ - Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ Արմեն սարկավա
Dec 22, 2025


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆ ԱՐԱ ԽԶՄԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ
Երեւանի Մաշտոցեան Մատենադարանի Տնօրէն Արա Խզմալեան 25 Սեպտեմբեր 2025, Հինգշաբթի միջօրէին այցելեց Պատրիարքարան եւ ընդունուեցաւ...
Sep 26, 2025


ՔԵՍԱՊԻ ԲԱՐԲԱՌԻ ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
304 էջ, պատկերազարդ ու գունատիպ Քեսապցի հայը դար ու դարեր ապրելով իր այդ մեկուսի միջավայրին մէջ՝ լաւապէս ճանչցեր է իր շրջապատը, անոր...
Jul 27, 2025
bottom of page
