top of page

Հոգևոր–մշակույթային


Իզապէլ Պայրագտարեանի բացառիկ համերգը՝ հայ երգի եւ աղօթքի շունչով
Կիրակի, 1 Նոյեմբեր 2026-ին, Պըրպէնքի Սրբոց Ղեւոնդեանց Մայր Տաճարին մէջ հայկական շարականը, ժողովրդական երգն ու օրօրոցայինը միահիւսուեցան՝ ներկաներուն պարգեւելով երաժշտական յիշարժան երեկոյ մը։ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի ժրաջան առաջնորդ, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի բարձր հովանաւորութեամբ եւ «Զուարթնոց» մշակութային միութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Անցեալի երգեր, աղօթքներ եւ օրօրոցայիններ» խորագրով համերգին ներկայ էին լո
Nov 1


Շաբաթօրեայ Դպրոցները Վայելեցին Փինոքիյի Բեմադրութիւնը
31 Հոկտեմբեր, 2026, Շաբաթ, թուականը շաբաթօրեայ դպրոցներուն պատմութեան մէջ բացառիկ օր մը հանդիսացաւ: Այդ օր, Համազգայինի թատերական խումբը փասատենա քաղաքի «Փեթակ» եւ Վէն Նայս քաղաքի Ս. Պետրոս շաբաթօրեայ դպրոցներու խնդրանքով բեմադրեց Փինոքիոյի սիրելի պատմութիւնը: Բեմադրութիւնը տեղի ունեցաւ Ս. Պետրոս եկեղեցւոյ Գարակէօզեան սրահին մէջ: Խաղէն 10-15 վայրեկան առաջ, իրենց փոքրիկ ձեռքերուն մէջ տոմսակներ բռնած սանիկներ կարգի մտան եւ անհամբեր սպասեցին, որ դուռերը բացուին եւ իրենք մուտք գ
Nov 1


Հաւատքի լուռ սպասաւորը՝ Ի յիշատակ բարեշնորհ Քերոբ սարկաւագ Արթենեանի
Կան մարդիկ, որոնց ներկայութիւնը աղմկոտ չէ, սակայն որոնց բացակայութիւնը երկար կը զգացուի։ Անոնց կեանքին արժէքը կը չափուի ոչ թէ բարձրաձայն խօսքերով, այլ մարդկային նկարագրով, գործով եւ ուրիշներու մէջ թողած հետքով։ Այդպիսին էր Քերոբ սարկաւագ Արթենեան՝ Հայոց Եկեղեցւոյ նուիրեալ սպասաւոր, հոգատար ամուսին ու հայր, աշխատասէր եւ իր կոչումին հաւատարիմ մարդ։ Ռումինիա ծնած՝ ան մանկութենէն հասակ առած էր քրիստոնէական արժէքներով ապրող ընտանիքի մը մէջ։ Հայրը տեղւոյն եկեղեցւոյ հոգաբարձուներէն
Oct 15


Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը (Տեսանյութ)
301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ավելի քան տասնյոթ դար Հայ Առաքելական Եկեղեցին պահպանում է մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը՝ Հայաստանում և աշխարհի հայկական համայնքներում։ Վտանգված մեր կրոնական սրբությունները փրկելը մեր պարտքն է։ Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր կորստի համար, որը հնարավոր էր կանխել։ Անգործությունն արդարացում չունի, այն հավասար է մեղսագործությանը: Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպ
Oct 2


Իզապէլ Պայրագտարեան՝ հայ երգի ու աղօթքի դարաւոր արձագանգներով
Կան մեղեդիներ, որոնք միայն ականջով չեն լսուիր։ Անոնք կը հասնին սրտին, կ՚արթնցնեն յիշողութիւններ եւ մեզ կը վերադարձնեն այն ակունքներուն, ուրկէ սկիզբ կ՚առնեն մեր պատմութիւնն ու ինքնութիւնը։ Լոս Անճելըսի հայ համայնքը Կիրակի, 1 Նոյեմբեր 2026-ին, երեկոյեան ժամը 5-ին, առիթ պիտի ունենայ մասնակից դառնալու բացառիկ երաժշտական երեկոյի մը։ Արեւմտեան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի բարձր հովանաւորութեամբ եւ «Զուարթնոց» մշակութային միութեան կազմակերպութեամբ, Պըրպէնքի Ս
Sep 29


«Զվարթնոց»-ով ճառագող լույսը՝ սփյուռքի երկնքի տակ
ԱՄՆ Արևմտյան թեմի հովանու ներքո գործող բազմաթիվ կրթական, բարեսիրական և մշակութային կառույցներ տասնամյակներ շարունակ իրենց նպաստն են բերում ազգային ու եկեղեցական կյանքի զորացմանը։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի «Զվարթնոց» մշակութային միությունը, որը հիմնադրվել է 2011 թվականի հուլիսին՝ համայնքում ճանաչված ու հարգված բժիշկ և մտավորական դոկտ. Սիմոն Սիմոնյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ։ Միության ստեղծման հիմքում դրված գաղափարը նոր չէր հայ իրականության համար։ Այն իր
Aug 14


ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ՏԷՆՎԸՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՆԱՒԱԿԱՏԻՔՆ ՈՒ ՕԾՈՒՄԸ
Ուրախութեամբ եւ հոգեւոր մեծ ցնծութեամբ կը հաղորդենք, որ Տենվըրի եւ շրջակայքի հայ համայնքի կեանքին մէջ պատմական եւ յիշարժան հանգրուան մը պիտի արձանագրուի 2026 թուականի Յունիս 27 եւ 28-ին, երբ տեղի ունենան նորակառոյց հայկական եկեղեցւոյ նաւակատիքի եւ օծման հանդիսաւոր արարողութիւնները։ ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտէրեանի ձեռամբ, Շաբաթ, Յունիս 27-ին երեկոյան, պիտի կատարուի եկեղեցւոյ նաւակատիքի հանդիսաւոր արարողութիւնը, իսկ Կիրակի, Յունիս 28-ին, առաւ
Jun 16


Հրաժեշտի ակորդ՝ հայ հանճարների ուղեկցությամբ
Անց են կենում, միայն անմահ Գործն է խոսվում լավ ու վատ։ Ա՜խ, երանի՝ ով մա՛րդ կգա Ու մա՛րդ կերթա անարատ։ — Հովհաննես Թումանյան Կան մարդիկ, ովքեր իրենց ներսում կրում են մի ամբողջ մշակույթ և այն անմնացորդ նվիրում ուրիշներին։ Եվ լինում են մշակութային երեկոներ, որոնք ժամանակի մեջ չեն կորչում, այլ դառնում են հիշողության թանկարժեք մասունք։ Այդպիսին էր տիկին Լաուրա Խլղաթյանի կազմակերպած «Մեր Մեծերը» խորագրով երեկոների ամփոփիչ և եզրափակիչ միջոցառումը։ Այն ոչ թե պարզապես հաշվետու երե
May 9


Ռիալտոյի կամուրջից մինչև հայրենիք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով, Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ, 2026 թվականի ապրիլի 17-ին, Դորսոդուրո N2266 հասցեում՝ Վենետիկի այն տանը, որտեղ ապրել է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը, տեղի ունեցավ հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկ
Apr 17


Երբ Զատիկը դառնում է ապրում․ Ֆրեզնոյի փոքրիկների մեծ տոնը
Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի սաներն այս տարի մեծ ոգևորությամբ և նվիրումով մասնակցեցին Սուրբ Զատիկի շաբաթվա բոլոր արարողություններին՝ իրենց ակտիվ ներկայությամբ խանդավառելով համայնքային և հոգևոր կյանքը։ Տոնական շաբաթը մեկնարկեց Ծաղկազարդի ուրախ և խորհրդավոր մթնոլորտում։ Կրթօջախի ուսուցիչները, ծնողները և աշակերտները նախօրոք մեծ սիրով և խնամքով պատրաստել էին շուրջ 350 գեղեցիկ մոմ, որոնք ոչ միայն զարդարում էին եկեղեցին, այլև խորհրդանշում էին լույսը, հավատը և
Apr 13
bottom of page
