top of page

Տյառնընդառաջը Սյունյաց թեմում


Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ քառասուն օրական Հիսուսին տաճար ընծայաբերելու օրը նշում է Տյառնընդառաջը Փետրվարի 13-ին, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվեց օրը՝ սկսվեց Տյառնընդառաջի տոնը․ Գորիսում հանդիսավորությամբ է նշվել այն։


Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի, Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի ու Տեր Տիգրան քահանա Հակոբյանի աղոթքներով ուղեկցվեց ժամերգությունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։


40 նորապսակներ օրհնություն ստացան։ Ընտանիքը նվեր է, որն Աստված նվիրեց մարդուն արարումից հետո: Յուրաքանչյուր մարդ ուժեղ է իր ընտանիքով, ամուր ընտանիքն է, որ շարժիչ ուժ է, հենասյուն, ապավեն։ Ընտանիքը պետք է ամուր պահել։ Այնուհետև եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցու բակում վառվեց խարույկ՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Ժողովրդական ավանդույթը պատմում է՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսն է խարույկ վառելը, որի շուրջը տոնակատարություն է լինում։ Երբ ցածրանում է խարույկի բոցը` նորապսակները իրար ձեռք բռնած՝ ցատկում են խարույկի վրայով։


Օրը տոն դարձրեց Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը․ եկեղեցու բակում հնչեցին ազգագրական երգեր, Սյունիք համույթը պարային կատարումներով հանդես եկավ։


Միջոցառմանը իրենց ցուցադրություններով մասնակցեցին նաև Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցն ու Գորիսի երկրագիտական թանգարանը: Գորիսի համայնքապետարանը տյառնընդառաջյան-ավանդական սեղան էր բացել։ Նորապսակների տոնական օրն ավարտվեց նվերներով՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից։


Գորիսի Համայնքապետարանի մամլո ծառայություն

Commenti


bottom of page