“Isahakyan–150” Jubilee Concert in the Master’s Garden
- gumruyan
- Sep 17
- 2 min read

On September 11, the legendary Master’s Garden was filled with music and Isahakyan’s poetic aesthetics. The concert, dedicated to the 150th anniversary of the great poet Avetik Isahakyan, brought together an art-loving public—from ambassadors and cultural figures to artists and friends—to listen to songs and romances inspired by the words of the great writer.
Mezzo-soprano Zhanna Hovsepyan (from Estonia) and Honored Artist of Armenia, pianist Hayk Melikyan, presented a program that reflected the rich palette of 20th-century Armenian compositional art: from Komitas, a contemporary of Isahakyan, to Romanos Melikyan, Avet Terteryan, Eduard Abrahamyan, Eduard Mirzoyan, as well as contemporary composers Tigran Mansurian and Geghuni Chitchian. The concert also featured several world premieres.

The jubilee event took place under the patronage of the Armenian Ministry of Education, Science, Culture and Sports, with the valuable support of the “Cultural Development” Foundation and the “Sarer” Cultural Organization, within the framework of the “Isahakyan-150” Jubilee Program.
We extend our heartfelt thanks to all the guests and volunteers, whose efforts made this cultural celebration truly memorable.

«Իսահակյան–150» հոբելյանական համերգը Վարպետի պարտեզում
Սեպտեմբերի 11-ին Վարպետի լեգենդար պարտեզը լեցուն էր երաժշտությամբ ու իսահակյանական գեղագիտությամբ։ Մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական համերգը միավորեց արվեստասեր հանրությանը՝ դեսպաններից ու մշակութաբաններից մինչև արվեստագետներ ու բարեկամներ՝ ունկնդրելու Մեծ գրողի խոսքերով գրված երգերն ու ռոմանսները։

Մեցցո-սոպրանո Ժենյա Հովսեփյանը (Էստոնիայից) և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը հոբելյանական համերգի ծրագրում ներկայացրին 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի դասական գունապնակը ներկայացնող անուններ՝ սկսած Կոմիտասից, ով Իսահակյանի ժամանակակիցն էր, մինչև Ռոմանոս Մելիքյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Աբրահամյան, Էդվարդ Միրզոյան, ինչպես նաև՝ մեր ժամանակակիցները՝ Տիգրան Մանսուրյան և Գեղունի Չթչյան։ Համերգին հնչեցին նաև համաշխարհային պրեմիերաներ։

Միջոցառումը կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հոգածությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Սարեր» մշակութային կազմակերպության կարևոր աջակցությամբ՝ «Իսահակյան-150» հոբելյանական ծրագրերի շրջանակում։
Շնորհակալ ենք բոլոր հյուրերին և կամավորներին, որոնց ջանքերով այս մշակութային տոնը դարձավ հիշարժան։
Correspondence from the Museum
Թղթակցությունը թանգարանից





Comments