top of page

Լուրեր Հայաստանից


Ո՞ւր են այն տղաները
2020 թվի 44-օրյա պատերազմի ժամանակ սրտի ցավով էի տեսնում, թե ինչպես մեծերի հետ միասին ահեղ ու դաժան կռվում քաջաբար զոհվում էին նաև 18–20 տարեկան մեր մատղաշ տղաները։ Որոշեցի մի գեղեցիկ երգ նվիրել նրանց վառ հիշատակին։ Ո՞ւր են այն տղաները Ո՞ւր են այն տղաները՝ 18–20 տարեկան, Կռվում էին մեր քաջերը, Անտեսելով ռումբ, ական։ Ամեն մեկը մի տան կրակ, Ամեն մեկը մի մոր ճրագ, Հայրենիքի սերը սրտում Մարտնչում էին անկոտրում։ Առյուծի պես մռնչալով Նետվում էին նրանք առաջ, Կեցցե՛, հայրենիք, կանչել
Nov 21 min read


Հավատարիմ ընկերը
Այս բանաստեղծությունը նվիրում եմ 44-օրյա պատերազմի հերոսներին։ Այն գրել եմ իրական պատմության հիման վրա։ Ցավով ուզում եմ նշել, որ պատմության հերոսի մոտ զորացրվելուց հետո հոգեկան խանգարում է առաջացել։ Այդ իսկ պատճառով նրա անունը չեմ նշում։ Հավատարիմ ընկերը Հրաման եկավ՝ իսկույն նահանջել, Շրջապատման մեջ չընկնելու համար։ — Նստե՛ք ավտոբուս՝ առա՛նց վարանել, Շտապե՛ք, արա՛գ, չկա ուրիշ ճար։ Մի զինվոր տեսավ ընկերոջն ընկած, Էլ ի՞նչ մտածել, ետ դարձավ հանկարծ։ — Ես ընկերոջս չե՛մ կարող թողն
Oct 41 min read


Կրկին աշուն է
Աշունը կրկին իր գույներն է սփռել մեր փոքրիկ ու շատ գեղեցիկ այգու վրա։ Գողտրիկ ծածկի տակ նստած հմայվում էի մեր այգու աշնանային գեղեցկությամբ։ Որոշ ժամանակ այդպես հիանալուց հետո, մտքով տեղափոխվեցի իմ հայրենի երկիր՝ Հայաստան ու, անկախ ինձանից, սկսեցի մի երգ ստեղծել՝ և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը միաժամանակ։ Աշու՛ն է, աշու՛ն Աշու՛ն է, աշու՛ն, գեղեցի՛կ, նախշու՛ն, Ծառերը ունեն շորեր գույնզգույն, Նայու՜մ եմ, նայու՜մ, տեսքով հիանում, Գերում է հոգիս, խելքահան անում։ Չվող թռչնի պես ս
Oct 21 min read


Հարյուրամյա ճամփորդի պատգամը Օնիկ Հաջինյանի ծննդյան 100-ամյակին
2026 թվականի հուլիսի 14-ին լրանում է պապիկիս՝ Օնիկ Ստեփանի Հաջինյանի ծննդյան հարյուրամյակը։ Հարյուր տարի... Թվում է՝ ընդամենը մի թիվ է, սակայն այդ թվի մեջ ամփոփված է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, մի ընտանիքի պատմություն և մեկ մարդու ապրած կյանք, որը, եթե խորությամբ նայենք, վերածվում է մարդկային արժանապատվության, տոկունության ու հավատի մասին լուռ վկայության։ Պապիկս ծնվել է 1926 թվականի հուլիսի 14-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ Ստեփան և Նազիկ Հաջինյանների ընտանիքում։ Սակայն
Jul 148 min read


Խանդը՝ որպես քայքայիչ անհնազանդություն
Ընտանիքն Աստծու կողմից տրված ամենամեծ պարգևներից մեկն է։ Այն կառուցվում է սիրո, վստահության, փոխադարձ հարգանքի և հավատարմության վրա։ Սակայն երբ այդ հիմքերից թեկուզ մեկը խաթարվում է, ընտանեկան խաղաղությունը սկսում է ճաքեր տալ։ Այդպիսի վտանգավոր երևույթներից մեկն է անհիմն, անիրավ և չափազանցված խանդը, որը ոչ թե պաշտպանում է ընտանիքը, այլ աստիճանաբար քայքայում է այն։ Խանդն ինքնին կարող է լինել բնական զգացում, երբ արտահայտում է սիրելիին չկորցնելու մարդկային ցանկությունը։ Սակայն ե
Jul 44 min read


Ապրելու իրավունք
Ահը սրտերում մի խումբ հալածված, Քայլում էր հուշիկ՝ վախից կուչ եկած, Փախած արյունոտ սրից թուրքերի, Սոսկում են, - Չընկնե՞ն ձեռքը ասկյարի։ Երեք ամսական տղան բարուրում, Ճչում էր, լալիս, ուտել էր ուզում, -Կտրեցե՛ք, ձայնը այդ երեխայի, Թե չէ կմատնի տեղը բոլորի, Հենց լացի ձայնը թուրքերը լսեն, Վրա կտան մեզ ու կկոտորեն։ Այսպես սաստեցին բոլոր կողմերից, Եվ ղեկավարին դիմեցին նորից, -Թող ջուրը նետեն, ուրիշ ճար չկա, Միակ միջոցը հենց դա՛ է, որ կա։ Այսքան մարդու կյանք նրանից է կախված, Այս քայ
Apr 122 min read


Շուրիշկանի Աւետարանը (Շարունակութիւն)
Գիշերը աւանդատան մէջ Կը յիշեմ այսօրուան պէս. Շահ Աբասը երբ յարձակեցաւ մեր աշխարհի վրայ, Ասպիսնակ գիւղի խաղաղ առաւօտը խանգարուեցաւ: Աքլորը եօթը անգամ կանչեց: Ժամու զանգը հնչեց եօթը անգամ: Եօթը թամբած նժոյգներ վրնջացին անհանգիստ: Եօթը բանակ եկաւ մեր սարը պաշարեց: Ցնցուեցաւ Արճեշ քաղաքը: Բզնունեաց ծովը ալեկոծուեցաւ: Սիփան լեռը թփրտաց: Աղջամուղջի մէջ արծաթափայլ պայտեր եկան ու հեռացան: Յանկարծ, խիտ փոշիի մէջ յայտնուեցաւ տէրս՝ Տէր Գրիգորի տասնմէկերորդ ժառանգորդը: Ան զիս փաթթեց սպի
Mar 314 min read


Շուրիշկանի Աւետարանը
Ծնած եմ 1498-ին, օրը չեմ յիշեր.... Ասպիսնակ գիւղի մէջ Բարսեղ քահանայի կիսամութ խուցի մէջ ծնայ: 1498 թուականն էր: Գարնանամուտ: Օ՞րը… Չարձանագրեց: Մորթիս վրայ միայն գրեց ՋԽԷ: Մեր գիւղը Արճեշ բերդաքաղաքէն վեց ժամ հեռու է: Մեծոփա վանքի մօտ ենք, բարձրադիր վայրի վրայ, ուրկէ գեղեցիկ է դիտել ծովը: Մեծ չէ Ասպիսնակը. հազիւ ութսուն տուն։ Մեր բնակիչները... երկրագործ են անոնք, անասնապահ, ոմանք ալ այգեգործ։ Մեր եկեղեցին, Ս. Ստեփանոսը, ուր ես ծնած եմ, կը պատմեն, թէ եօթանասուն տարի առաջ կա
Mar 203 min read


Աշնանային հրաշքներ
Սիրելինե՛րս, եկեք մտովի տեղփոխվենք Հայաստան՝ մեր սիրելի հայրենիքը։ Հիշենք այնտեղի աշունը։ Ի դեպ ասեմ, երբ երեխա էի, մեր այգում մի քանի ծառեր կային։ Աշնանը նրանք ներկվում էին բազմազան գույներով։ Իսկ երբ տերևաթափ էր լինում, երեք քույրերով հավաքում էինք այդ գույնզգույն տերևները, մի մեծ կույտ անում ու սկսում էինք արջի քոթոթների պես թավալվել նրանց վրա։ Ծնողներս նայում էին մեզ ու հրճվում։ Իսկ քաղաքամայր Երևանն ուղակի հրաշք էր։ Ծառերի տերևները ներկվում էին աշնանային վառ գույներով։
Oct 13, 20251 min read


Բառերու խորհրդաւոր աշխարհը: Ծածուկ
Ծածուկ բանակցութիւններու, ծածուկ գործողութիւններու եւ ծածուկ համաձայնագիրերու այս օրերուն, յարգելի ընթերող, երբ ստոյգ գիտութիւն է պէտք...
Sep 26, 20254 min read


Բառերու խորհրդաւոր աշխարհը։ Պարիսպ
Ն. Փաշինեանը յայտարարած էր. «Սահմանին դեմարկացիա (սահմանազատում) պէտք չի» ասելը նոյն ա, թէ միջնադարում ասէին՝ ամրոցին պարիսպ պէտք չի»:...
Sep 22, 20255 min read


Գրիչը ձեռքը առնողը
Գրիչ ըսինք, բայց կը խորհիմ թէ այլեւս գրիչ գործածող չէ մնացած։ Ստեղնաշարը եկաւ գրիչին տեղը գրաւեց։ Ուրեմն սապէս սկսինք խօսիլ։ Իր առջեւ...
Aug 10, 20252 min read


Հիվանդագին խանդ
Բոլորին ծանոթ է «խանդում է ամեն սյունին» ասացվածքը, իսկ հիվանդագին խանդ ունեցողների համար այն կարելի է բառացի ընկալել: Ինչպե՞ս ճանաչել...
Jun 7, 20253 min read


Կասկածամտության տեսակները և լուծումները
Կասկածամտություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է կասկածամիտ լինելը՝ ամեն բանի վրա կասկածելը:...
Jun 5, 20254 min read


Հայրերի տոնին ընդառաջ
Հուշեր հայրիկիս մասին Հայրս շատ բարի, հումորով ու կատակասեր մարդ էր։ Ուներ շատ քաղցր ձայն, որ երբ երգում էր, բոլորս հաճույքով լսում էինք...
Jun 2, 20251 min read


Ապրելու իրավունք
1972 թիվն էր։ Մեր տուն այցելեց ինձ համար մի անծանոթ մարդ։ Նա կլիներ մոտ 55-56 տարեկան։ Ամուսնուս ծնողների հետ սրճում էին ու հաճելի...
Apr 26, 20252 min read


«Նոր տարի» Լաուրա Խլղաթյան
Hay Lur Usa լրատվական կենտրոնը՝ հավատարիմ իր առաքելությանը, մշտապես հարթակ է տրամադրում սփյուռքում գործող մտավորականներին, գրողներին,...
Dec 29, 20241 min read


Խաչատուր Աբովյանը Պերճ Պռոշյանի հուշերում
Հոկտեմբերի 15-ը մեծանուն գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, լուսավորիչ, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր...
Oct 15, 20241 min read


Մոնիկա Բելուչիի տարօրինակ ամուսնությունն ու գաղափարները. «Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել»
Կուզեի՞ք, որ իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որի համար տասնամյակներ շարունակ խելագարվում էին ողջ աշխարհի տղամարդիկ, լիներ ձեր...
Oct 9, 20243 min read


Ուսանողուհին
Առաջին կուրսում սովորող երիտասարդ ուսանողուհի Անուշի հայրական տունը Երևանից հեռու էր։ Այդ իսկ պատճառով, ապրում էր հարազատներից մեկի տանը։...
May 12, 20242 min read


Մեր մեծերի մայրերը
2024 թ․-ի մայիսի 12-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Մայրերի օր։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում մեր մեծերի մայրերից մի քանիսին։ Շնորհավո՜ր...
May 12, 20241 min read


Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմն իր զօրակցութիւնը կը յայտնէ «Տաւուշը Յանուն Հայրենիքին» հոգեւոր եւ ազգային շարժումին
Համազգային ընդվզում ստեղծած հայրենի կառավարութեան միակողմանի հողային զիջումները դատապարտելի են: Մեր ձայնը կը միացնենք Վեհափառ Հայրապետին,...
May 10, 20241 min read


Պապիս հուշերից
Լասվեգասաբնակ մտավորական Լաուրա Խլղաթյանը մեր ընթերցողներին ծանոթ է իր թղթակցություններով և ինքնատիպ բանաստեղծություններով։ Իր...
Apr 24, 20242 min read


Ազգային լինելության տագնապը Լևոն Շանթի «Օշին Պայլ» դրամայում
Վերջին դրամա․ պատմական փորձառության նոր հանգրվան Պատմության իմաստավորու՞մ, 14-րդ դարակեսի Կիլիկիո հայկական պետության անկման և...
Mar 27, 20243 min read
bottom of page
