top of page

Լուրեր Հայաստանից


Քվեարկությունից՝ դատարան
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական և հետագա հաստատված տվյալների համաձայն՝ իշխանությունը պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը։ Սակայն ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին քաղաքական բոլոր ուժերի կողմից։ Ընտրարշավի ընթացքում և քվեարկությունից հետո մամուլում, դիտորդական առաքելությունների զեկույցներո
Jun 16


Հայաստանի ընտրությունները՝ վստահության, անվտանգության և ապագայի խաչմերուկում
Հայրենիքում ծավալվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մինչ այժմ հրապարակումներ չենք արել, սակայն մշտապես ուշի ուշով հետևել ենք քաղաքական զարգացումներին, հասարակական տրամադրություններին և երկրում ձևավորվող նոր իրողություններին։ Այդ լռության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ փորձել ենք մեր ընթերցողներին ոչ թե ուղղորդել կամ պարտադրել որևէ քաղաքական նախընտրություն, այլ հնարավորություն տալ սեփական փորձով, դիտարկումներով և համոզմունքներով կողմնորոշվելու։ Մեր համոզմամբ՝
May 24


«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով (Տեսանյութ)
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ղեկավարությամբ, դարձել է այն կենդանի կամուրջը, որ միավորում է Սփյուռքի սիրտը Մայր Հայրենիքի շնչին։ Առաջնորդ Սրբազան հոր ջանքերով թեմի գործունեությունը նման է մշտահոս աղբյուրի, որի ջրերը չեն սպառվում, այլ շարունակաբար ոռոգում են հայրենի հողն ու հոգևոր անդաստանը՝ բերելով կյանք, հույս և հոգեմտավոր վերելք։ Թեմի կողմից իրականացվող մարդասիրական ու բարեգործական ծրագրերը չեն սահմանափակվում մ
Apr 1


Պատերազմի հռետորաբանությունը որպես քաղաքական հաշվարկ
Երեկ Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք։ Այս անգամ նա ավելի հեռուն գնաց՝ փաստացի զգուշացնելով, ավելի ճիշտ՝ շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին, թե եթե ինքը պարտվի առաջիկա ընտրություններում, պատերազմն անխուսափելի կլինի։ Կարելի էր կարծել, որ Փաշինյանի օրոք պատերազմներից, տարիների ձախողումներից, կորուստներից և հիասթափությունից հետո նման հայտարարությունները գոնե կնե
Mar 20
bottom of page
