Հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու, մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության
- gumruyan
- Oct 6
- 1 min read

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Դիմատետրի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Այսօրվանից հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։ Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ։
Թղթակից





Comments