top of page

Հիվանդագին խանդ

Բոլորին ծանոթ է «խանդում է ամեն սյունին» ասացվածքը, իսկ հիվանդագին խանդ ունեցողների համար այն կարելի է բառացի ընկալել: Ինչպե՞ս ճանաչել ցնդաբանական մտքերով մարդուն և հասկանալ նա հիվա՞նդ է, թե ոչ:


Ի՞ՆՉ Է ԽԱՆԴԸ


Այդ զգացողությունը ցանկացած մարդ թեկուզ մեկ անգամ զգացել կամ ինքն է խանդի առարկա դարձել, սակայն արդյո՞ք այն հիվանդագին է: Եթե կասկածները հիմքեր և ապացույցներ ունեն, ապա պատճառներ չկան մարդուն մեղադրելու հոգեկան շեղման մեջ, իսկ եթե խանդն առանց էական պատճառների է ի հայտ գալիս, ուրեմն անհանգստանալու տեղ կա: Երբ խանդոտը հարձակվում է կողակցի վրա առանց պատճառի, առանց հիմքեր և դավաճանության հաստատման փաստեր ունենալու, շարունակում է մտածել, որ դիմացինն իրեն հավատարիմ չէ:Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ կողակիցն իրոք սիրային կապ ունի, կարող է հիվանդագին խանդ առաջանալ, եթե խանդողը ապացույցներ չունի:Հիվանդագին խանդը՝ շիզոֆրենիայի տեսակ է – հոգեբանների մեծ մասն այդպես է կարծում: Ընդ որում, այն կարող է նախորդել ինչպես հիվանդության զարգացմանն, այնպես էլ ուղեկցել այն: Կյանքը ցույցը է տալիս, որ ցնորային խախտումներով մարդիկ վտանգ են ներկայացնում շրջապատի և հենց ինքն իրեն համար: Շատ հաճախ նրանց հոսպիատալացում է պահանջվում, այդ թվում հարկադիր:


ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


Դժվար է ասել, թե ինչն է ծառայում՝ որպես ձգան նման հոգեկան շեղման զարգացման համար: Հիվանդագին խանդը հոգեկան աշխարհի խանգարում է, որը կարող է ժառանգաբար փոխանցվել: Ընտանիքում ստացած երեխայի մանկական հոգեկան ցնցումները կարող են հանգեցնել նման հետևանքների: Բազմաթիվ բարդույթները, անվստահությունն իր ուժերին և իջած ինքնագնահատականը երեք հիմնական պատճառներն են, որոնց վրա հիմնվում է խանդը:


ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԽԱՆԴԸ՝ ՆՇԱՆՆԵՐ


Տղամարդկանց հիվանդագին խանդը նույն գծերն ունի, ինչ կանանց խանդը, չէ որ հոգեկան շեղումը հանդիպում է երկու սեռերի մոտ: Սակայն կան որոշակի նշաններ, որոնք բնորոշ են արական սեռի ներկայացուցիչներին՝ պայմանավորված սեռական պատկանելությամբ՝1. Վարքի վտանգավոր կամ անթույլատրելի դրսևորումներ՝ տղամարդը կարող է գոռալ և բռունցքներով հարձակվել կնոջ և ենթադրելի հակառակորդի վրա;2. Հիվանդագին խանդը տղամարդկանց մոտ արտահայտվում է ինքնաքննադատությամբ և մեղադրանքներով, նույնիսկ եթե առկա են կնոջ անմեղության ուղիղ ապացույցներ: Տղամարդը միևնույնն է կգտնի, թե ինչը քննադատի, և նույնիսկ անհերքելի փաստարկները կդիտարկի՝ որպես անհավատարմության ապացույց և իր ուշադրությունը շեղելու միջոց;3. Շփման սահմանափակում արտաքին աշխարհի հետ՝ խանդոտը կարող է թույլ չտալ կնոջն աշխատել, ժամ դնել խանութ դուրս գալիս, իսկ հարևանների հետ ցանկացած անմեղ զրույցը կարող է քննադատության առիթ դառնալ:


ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԽԱՆԴԸ՝ ՆՇԱՆՆԵՐ


Կանայք խանդում են ոչ պակաս ուժեղ, սակայն իրենց կասկածները արտահայտում են մի փոքր այլ կերպ՝

1. Իսկական լրտեսություն են վարում՝ ստուգում հեռախոսը, գրպանները, օրվա ընթացքում մի քանի անգամ զանգում, գրում հաղորդագրություններ, գալիս աշխատավայրը;

2. Կանանց հիվանդագին խանդը դրսևորվում է անկողնային հարաբերություններից հրաժարմամբ;

3. Կանոնավոր վիճաբանություններ, հարցաքննություններ են սկսում: Պահանջում են մանրամասն պատմել, թե ինչպես է օրը անցել, նույնիսկ աննշան մանրուքների մասին են հետաքրքրվում: Երբեմն կանայք կարող են դառնալ նաև անկառավարելի։


ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԽԱՆԴԻՑ


Հաճախ դա դժվար է անել, քանի որ խանդոտն ինքը չի հասկանում, որ խնդիրն իրենում է, ոչ թե կողակցի մեջ: Հիվանդագին խանդից ազատվելու բոլոր ցանկացողները պետք է հասկանան, որ առանց մասնագետի դա գրեթե անհնարին կլինի՝ բարդ կլինի ինքնուրույն պարզել տվյալ վիճակի բնույթը, որոշել հոգեվիճակը, ախտորոշման առանձնահատկությունները: Հաշվի են առնվում ուղեկցող խնդիրները և դրա հիման վրա ընտրվում դեղամիջոցներ և բուժման հոգեսոցիալական միջոցներ:Հիվանդագին խանդի դրսևորումների հետ ինքնուրույն պայքարելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս՝

  1. Դադարեք համեմատել և տագնապալի մտքերն այլևս Ձեզ չեն անհանգստացնի: Սերն ապրանք չէ, իսկ տղամարդ – կին հարաբերությունները՝ ապրանքա-շուկայական հարաբերություններ չեն, պետք չէ վախենալ ավելի հաջողակներից, խելացիներից և երջանկության հնարավոր սպառնալիք տեսնել նրանց մեջ:

    2. Ազատվեք այն ամենից, ինչը թունավորում է սերը: Շատերը հաշտվել են այն մտքի հետ, որ խանդն ապրում է իրենց հարաբերություններում և իրենք էլ չհասկանալով՝ սերը ոչնչացնող այդ զգացողությանը ազատություն են տալիս: Մշտական վեճերը, բողոքները և անվստահությունը քայքայում է ներդաշնակ հարաբերությունները:

    3. Վերահսկեք Ձեր երևակայությունը: Աշխատանքի վայրում մի փոքր ուշացում, իսկ գլխում արդեն դավաճանության պատկերներ են, և որքան շատ են այդպիսի մտքերը, այդքան ավելի բարդ է դրանցից ազատվելը և իրավիճակը սթափ գնահատելը:

    4. Պայքարեք Ձեր վախերի դեմ՝ անվերջ տագնապի մեջ մի´ ընկեք, որը կարող է խելացնորության հասնել: Մի ստեղծեք սցենարներ, որոնք հետո կարող են կաղապար դառնալ, որոնցից ազատվելը չափազանց բարդ կլինի:


Խմբագրության կողմից որպես վերջաբան, խորհուրդ է տրվում նաև հոգևոր գիտակցությամբ առաջնորդվելը, որովհետև այնտեղ ուր բնակվում է Աստված, չեն կարող լինել սատանայի որոգայթները։ Հետևաբար հոգևոր իրական և անկեղծ ապրումը ևս կարող է նպաստել հիվանդագին երևույթներից ձերբազատվելուն։


Ընտանեկան հոգեբան

댓글


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page