ST. PAUL ARMENIAN APOSTOLIC CHURCH – EASTER CELEBRATION
- gumruyan
- Apr 26
- 2 min read

On April 20, 2025, following the Easter Patarag (Divine Liturgy) at St. Paul Armenian Apostolic Church in Fresno, the teachers and students of the church’s Armenian Saturday School presented a joyful and educational program celebrating both faith and culture.
The event was filled with warm and inspiring performances. Students, dressed in beautiful national costumes, recited poetry, sang, and danced to express the true meaning of Easter—reflecting the spirit of Armenian heritage.
In ancient times, Easter was known as Navakatik, symbolizing the awakening of spring and the rebirth of nature. The traditions and symbols of this holy feast are deeply rooted in both Christian faith and Armenian cultural values, expressing themes of spirituality, national identity, and reverence for nature.
During the celebration, students and families enjoyed traditional Easter customs such as egg-cracking games and dyed eggs. These rituals carry profound meanings—rebirth, fertility, continuity, and eternal hope—values that unite generations across centuries and distances.
A highlight of the day was the lively egg-cracking competition, which brought joy and laughter to all. Despite living far from the homeland, the community’s mission remains strong: to preserve and pass on the true meaning of Easter—celebrating the resurrection of Jesus Christ and embracing the rich traditions of Armenian culture for the new generation.
In doing so, they ensure that the flame of faith, identity, and heritage continues to burn brightly, no matter where in the world they are.
Christ is risen from the dead!
Blessed is the resurrection of Christ!
Markarit Dumanyan
Ս․ Հարությունը Ֆրեզնոյի Ս․ Պողոս Եկեղեցում
Ապրիլի 20-ին, 2025թ. Ֆրեզնոյի Սուրբ Պողոս Առաքելական եկեղեցում Զատկի Պատարագից հետո, եկեղեցու հայկական շաբաթօրյա վարժարանի ուսուցչական կազմը և աշակերտները ներկայացրեցին ուրախ և ուսուցողական ծրագիր, որը տոնում էր թե՛ հավատքը, թե՛ մշակույթը։ Միջոցառումը լի էր ջերմ ու ոգեշնչող ելույթներով. աշակերտները, հագած գեղեցիկ ազգային տարազներով, արտասանություններով, երգերով ու պարերով ներկայացրին Զատկի իրական իմաստը՝ արտացոլելով մեր ժառանգության ոգին։
Հին ժամանակներում Զատիկը հայտնի էր Նավակատիք անվամբ, որը խորհրդանշում է գարնան զարթոնքն ու բնության վերածնունդը։ Այս սուրբ տոնի ավանդույթներն ու խորհրդանիշները խորը արմատներ ունեն թե՛ քրիստոնեական հավատքի, թե՛ հայկական մշակութային արժեքների մեջ՝ արտահայտելով հոգևորության, ազգային ինքնության և բնության հանդեպ հարգանքի թեմաները։
Տոնակատարության ընթացքում աշակերտներն ու ընտանիքները վայելեցին ավանդական զատկական սովորույթներ՝ հավկթախաղ, ներկված ձվեր։ Այս ծեսերը կրում են կյանքի վերածննդի, պտղաբերության, շարունակականության և հավերժ հույսի խոր իմաստներ՝ արժեքներ, որոնք միավորում են սերունդներին դարերի և տարածությունների միջով։
Օրվա կարևոր պահերից էր հավկթախաղի աշխույժ մրցույթը, որը ուրախություն և ծիծաղ պարգևեց բոլորին։ Թեև ապրում ենք հայրենիքից հեռու, մեր առաքելությունը մնում է ամուր՝ պահպանել և փոխանցել Զատկի իրական իմաստը՝ տոնելով Հիսուս Քրիստոսի հարությունը և ընդունելով հայկական մշակույթի հարուստ ավանդույթները նոր սերնդին։ Այդպես մենք երաշխավորում ենք, որ մեր հավատքի, ինքնության և ժառանգության կրակը շարունակելու է վառ մնալ, անկախ նրանից, թե որտեղ ենք աշխարհում:
-Քրիստոս հարյավ ի մեռելոց։
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Մարգարիտ Դումանյան
Comments