top of page

Զատիկը Լաս Վեգասում


ree

2024 թ․-ի մարտի 28-ին, Ավագ Հինգշաբթի երեկոյան, Լաս Վեգասի Ս․ Կիրակոս եկեղեցում, հոգևոր արարողությունների ժամանակ, սուրբ խորան էին բարձրացել նաև <<Սեդա Թաջիրիան>>-ի անվան շաբաթօրյա դպրոցի արական սեռի սաները։ Նրանք հագել էին եկեղեցական շապիկներ և սրտի տրոփյունով սպասում էին Ոտնլվային։

Ոտնլվան կատարվեց շատ գեղեցիկ ձևով։ Տեսնել էր պետք, թե ինչպես Լաս Վեգասի հոգևոր հովիվ, հոգեշնորհ Տ ․ Սասուն ծ․ վրդ․ Զմրուխտյանը, Քրիստոսի օրինակով ծնկաչոք լվանում էր նրանց ոտքերը։ Այդ արարողությունն ընդմիշտ կմնա երեխաների հիշողության մեջ։

ree

Ավագ շաբաթ առավոտյան ժամը 10-ին դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, ամեն անգամվա նման հավաքվել էին եկեղեցում, որտեղ կատարեցին առավոտյան աղոթքը։ Այնուհետև սկսվեց առաջին դասը, որից հետո բոլոր աշակերտները եկան դպրոցի մեծ սրահը։

ree

Այստեղ ուսուցիչներն ու ծնողները ս․ Զատիկին նվիրված պաճունճանքով զարդարել էին սեղանները և այնտեղ դրել տոնին համապատասխան ուտելիքի բազմաթիվ տեսակներ։ Հատկապես աչքի էին ընկնում վառվռուն գույներով ներկած ձվերը, չամիչով փլավը, թխվածքների և շատ ու շատ այլ ուտեստները։

ree

Օրն անցավ շատ ուրախ։ Երեխաները հյուրասիրվեցին և տարբեր խաղեր խաղացին։ Աշակերտների հետ ուրախացան նաև նրանց ծնողները։

Քրիստոս Հարյավ Ի Մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։


Լաուրա Խլղաթյան

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page