top of page

Սանտա Կլարիտայի Ս․ Սարգիս եկեղեցու ամենամյա տոնահանդեսը


2025 թ.-ի մայիսի 10-ին Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու բակում աշխույժ եռուզեռ էր տիրում: Անց էր կացվում թվով 7-րդ ամենամյա Կառնավալը, որը շատ սպասված էր ինչպես Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա հայկական դպրոցի սաների, այնպես էլ ուսուցչական կազմի, ծնողների և բոլոր հյուրերի համար:

Երեխաների օրը գունավորեցին բազմատեսակ զվարճալի խաղերը, արվեստի և արհեստի տաղավարներն ու մրցանակները:

Իրենց գործունեությունը ներկաների հետ կիսեցին մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ, անհատ ձեռերեցներ, անշարժ գույքի, ինչպես նաև առողջապահական ապահովագրության գործակալներություններ, մանկական խաղասրահի հիմնադիրներ, սննդի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող մարդիկ:

Այսպիսով՝ արդեն հայտնի գործարարներն էլ ավելի ճանաչելի դարձան Սանտա Կլարիտայի հայ համայնքի շրջանակներում:

Կառնավալին հայեցի շունչ հաղորդեցին Սանտա Կլարիտայի հայկական պարային ակադեմիայի սաները՝ իրենց գեղեցիկ ու անզուգական կատարումներով:

Եվս մեկ ջերմ ու կարևոր օր,որը միավորեց համայնքին՝ ապահովելով ուրախ ժամանցը, նոր ծանոթություններն ու բարձր տրամադրությունը:



Սեդա Աբաջյան

Շաբաթօրյա դպրոցի տնօրեն

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page