top of page

Ֆրեզնոյում հրկիզել են հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված է նաև Սողոմոն Թեհլիրյանը

Հունվարի կեսերից Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզողների համար թիրախ է դարձել:

Ընդհանուր առմամբ, 6 միջադեպի հետևանքով այրվել է 19 ծեր ծառ: Ուրբաթ երեկոյան էլ 8 ծառ է այրվել գլխավոր մուտքի մոտ։ Այս մասին հայտնում է KMPH Fox 26-ը:

Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Կան դարպասներ և կամար, որոնք հստակ նշում են, որ գույքը հայկական է:

Թիրախավորված հրկիզումները մտահոգություն են առաջացնում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մոտենալու կապակցությամբ և կարող են ատելության հողի վրա հանցագործություն լինել:

Ծառերի հեռացման և փոխարինման արժեքը կազմում է մոտավորապես 25,000 ԱՄՆ դոլար: Տնօրենների խորհուրդը վստահ չէ՝ արդյոք ապահովագրությունը կփակի ծախսերը:

1885 թվականին հիմնադրված գերեզմանատունը բազմաթիվ նշանավոր անհատների, այդ թվում ՝ Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի և Վիկտոր Մաղաքյանի վերջին հանգրվանն է։


Աղբյուր՝ oragir.news

bottom of page