top of page

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի այցը Սանտա Կլարիտայի Ս․ Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոց


2025 թվականի փետրվարի 1-ը պատմական էր Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցի համար:

ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, տեղեկանալով օրեցօր աճող ու բարգավաճող դպրոցի մասին, իր կարևոր և հիշարժան այցով պատվեց Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զավեն քահանա Մարկոսյանին, հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչական, ծնողական և աշակերտական կազմին:

Սրբազան հայրն աշակերտների հետ «Տերունական աղոթք»-ով սկսեց հանդիպումը: Այնուհետև ի խորոց սրտի ողջունեց աշակերտներին՝ կարևոր պատգամներ հղելով: Աշակերտներն էլ իրենց հերթին արտասանեցին և երգեցին Հայաստանի Հանրապետության հիմնը:

Ուշագրավ էր  Հովնան սրբազանի և աշակերտների միջև տեղի ունեցած հարց ու պատասխանը, որի ընթացքում հնչեցին երկուստեք կարևոր հարցեր և շատ հետաքրքիր պատասխաններ:

Ինչպես միշտ առատաձեռն Առաջնորդը խորհրդանշական նվերներ էր բերել աշակերտների և ուսուցչուհիների համար:

Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը գովեստի խոսքեր հնչեցրեց՝ տնօրինության և ուսուցչական անձնակազմի կատարած աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար:

Ջերմ և հիշատակալից հանդիպումը եզրափակվեց նույնքան ջերմ խմբանկարով: Այս այցելությունը չափազանց պարտավորեցնող, միաժամանակ ուրախացնող էր բոլոր ներկաների համար և այն երկար կմնա աշակերտների ու բոլորիս հիշողության մեջ։

Սեդա Աբաջյան

Տնօրեն

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page