Աշխատանքի օր. տոնի պատմությունն ու նշանակությունը ԱՄՆ-ում
- 1 hour ago
- 1 min read

Սեպտեմբերի 7-ին Միացյալ Նահանգները նշում է Labor Day-ը՝ Աշխատանքի օրը։ 2026 թվականին այն նշվում է հենց սեպտեմբերի 7-ին՝ ամսվա առաջին երկուշաբթի օրը։
Տոնի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից՝ ամերիկյան աշխատավորական շարժման վերելքի ժամանակաշրջանից։ Առաջին Labor Day-ը նշվել է 1882 թվականի սեպտեմբերի 5-ին Նյու Յորքում, երբ հազարավոր աշխատավորներ մասնակցեցին շքերթի՝ ընդգծելով աշխատանքի արժանապատվությունն ու աշխատողների ներդրումը երկրի զարգացման գործում։ Հետագա տարիներին տոնը տարածվեց տարբեր նահանգներում, իսկ 1894 թվականի հունիսի 28-ին Կոնգրեսի ընդունած օրենքով սեպտեմբերի առաջին երկուշաբթին դարձավ ազգային տոն։
Labor Day-ը պարզապես լրացուցիչ հանգստյան օր չէ։ Այն խորհրդանշում է ամերիկացի աշխատողների սոցիալական և տնտեսական ձեռքբերումները և հիշեցնում նրանց դերի մասին Միացյալ Նահանգների հզորության, բարեկեցության ու զարգացման գործում։
Այսօր տոնը նաև համարվում է ամռան ոչ պաշտոնական ավարտը։ Ամերիկացիները այն նշում են ընտանեկան հավաքույթներով, շքերթներով և տարբեր միջոցառումներով, սակայն օրվա հիմնական խորհուրդը մնում է նույնը՝ հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ում աշխատանքով կառուցվում և զարգանում է Ամերիկան։
Թղթակից





Comments