Կրկին աշուն է

Աշունը կրկին իր գույներն է սփռել մեր փոքրիկ ու շատ գեղեցիկ այգու վրա։ Գողտրիկ ծածկի տակ նստած հմայվում էի մեր այգու աշնանային գեղեցկությամբ։

Որոշ ժամանակ այդպես հիանալուց հետո, մտքով տեղափոխվեցի իմ հայրենի երկիր՝ Հայաստան ու, անկախ ինձանից, սկսեցի մի երգ ստեղծել՝ և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը միաժամանակ։
Աշու՛ն է, աշու՛ն
Աշու՛ն է, աշու՛ն, գեղեցի՛կ, նախշու՛ն,
Ծառերը ունեն շորեր գույնզգույն,
Նայու՜մ եմ, նայու՜մ, տեսքով հիանում,
Գերում է հոգիս, խելքահան անում։
Չվող թռչնի պես սիրտս է թռչում,
Թռչում է, գնում դեպ հայրենի տուն,
Հայրենի օջախ, սե՛ր իմ կաթոգին,
Քեզ մոտ են թռչում իմ սիրտն ու հոգին։
Իմ հայրենիքը իմ սրտում վառ է,
Նրա պատկերը հավերժ անմար է,
Հայրենի՛ լեռներ, վսեմ ու հպա՛րտ,
Դուք մի՛շտ կանգնած եք քանց
զինվոր անպարտ։
Չվող թռչնի պես սիրտս է թռչում,
Թռչում է, գնում դեպ հայրենի տուն,
Հայրենի՛ օջախ, սե՛ր իմ կաթոգին,
Քեզ մոտ են թռչում իմ սիրտն ու հոգին։
Լաուրա Խլղաթյան
Լաս Վեգաս





Comments