Ո՞ւր են այն տղաները

2020 թվի 44-օրյա պատերազմի ժամանակ սրտի ցավով էի տեսնում, թե ինչպես մեծերի հետ միասին ահեղ ու դաժան կռվում քաջաբար զոհվում էին նաև 18–20 տարեկան մեր մատղաշ տղաները։ Որոշեցի մի գեղեցիկ երգ նվիրել նրանց վառ հիշատակին։
Ո՞ւր են այն տղաները
Ո՞ւր են այն տղաները՝
18–20 տարեկան,
Կռվում էին մեր քաջերը,
Անտեսելով ռումբ, ական։
Ամեն մեկը մի տան կրակ,
Ամեն մեկը մի մոր ճրագ,
Հայրենիքի սերը սրտում
Մարտնչում էին անկոտրում։
Առյուծի պես մռնչալով
Նետվում էին նրանք առաջ,
Կեցցե՛, հայրենիք, կանչելով
Գոռում էին՝ «Առա՛ջ, առա՛ջ»։
Բայց ի՞նչ եղան այդ քաջերը,
Մեր սիրասուն զավակները,
Այդ քաջերը կռվում ընկան,
Կոտորելով թուրք ու վարձկան։
Հերոսները չե՛ն մահանում,
Նրանք անմահ են միշտ լինում,
Նրանց խիզախ օրինակը
Սերունդներին է անցնում։
Հերոսների հիշատակը
Վառ կմնա մեր սրտերում,.
Նրանց անմահ հոգիները
Կսավառնեն երկնքում։
Լաուրա Խլղաթյան
Լաս Վեգաս





Comments