top of page

Սփյուռք Աշխարհ


Հայրենի բնության հանդեպ սերը՝ տարիների բարեկամության հիմքում
Բրբանքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցին և «Հայաստանի ծառատունկ ծրագրին» կապում է տարիների բարեկամությունը։ Ժամանակի ընթացքում ձևավորված այս համագործակցությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ՝ նպաստելով աշակերտների հայրենաճանաչությանը, բնապահպանական դաստիարակությանն ու հայրենի բնաշխարհի հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Ծրագրի Լոս Անջելեսի ներկայացուցիչ տիկին Անահիտ Ղարիբյանը մշտապես այցելում է դպրոց՝ աշակերտներին ծանոթացնելով Հայաստանի բն
Nov 1


Մի կտոր Հայաստան՝ Բրբենքի սրտում
Բրբենքի առավոտը դեռ նոր էր բացվում. փողոցները պահպանում էին վաղորդյան լռության վերջին շունչը, արևի մեղմ շողերը նոր էին սահում տների տանիքներով, իսկ օդում դեռ կար այն անբացատրելի անդորրը, որը լինում է ամեն ինչից առաջ՝ մինչև օրը կլցվի ձայներով, քայլերով ու իրադարձություններով։ Բայց այս առավոտն ուրիշ էր… Օրը սովորականի պես չէր սկսվելու։ Մի անտեսանելի, բայց զգալի սպասում կար օդում՝ ինչպես հեռավոր հայրենիքի կանչը, որ երբեմն հասնում է մեզ՝ կտրելով հազարավոր կիլոմետրեր։ Այն անցնու
Oct 25


Արևմտյան թեմի հոգևորականաց ժողովը՝ եղբայրական սիրով և միասնական աղոթքով
Արևմտյան թեմում տարիներ շարունակ գեղեցիկ ավանդություն է դարձել հոգևորականաց երեք ժողովների կանոնավոր գումարումը։ Առաջինը տեղի է ունենում Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնին, երկրորդը՝ մայիս ամսին, իսկ երրորդը՝ հոկտեմբերի սկզբին՝ ամփոփելու անցած ամիսների ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները։ Այս հավաքները, սակայն, միայն աշխատանքային հարցերի քննարկման առիթ չեն։ Դրանք հոգևոր եղբայրությունն ամրապնդելու, միասին աղոթելու, միմյանց լսելու և փորձառությամբ կիսվելու կարևոր հանդիպումներ
Oct 7


Հայաստանի անկախութեան 35-ամեակը՝ «Փեթակ» շաբաթօրեայ դպրոցին մէջ
Փասատենա քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ «Փեթակ» շաբաթօրեայ դպրոցը Շաբաթ, 26 Սեպտեմբեր 2026-ին, ցնծուն հանդէսով մը տօնեց Հայաստանի անկախութեան 35-ամեակը։ Տօնակատարութիւնը ամէն տարի հանդիսաւոր եւ սպասուած առիթ է «Փեթակ» դպրոցի 3-13 տարեկան սաներուն համար։ Այդ օր յետմիջօրէին ծնողներ եւ բազմաթիւ հիւրեր հաւաքուեցան՝ վայելելու բծախնդրօրէն պատրաստուած յայտագիրը։ Ժամը 12-ին, լսելով պղնձեայ ձեռնազանգակը, աշակերտները սրահ մտան։ Լոյսերը մարեցան, եւ սկսաւ հնչել Արման Յովհաննիսեա
Oct 1


Ծաղիկներ նրանց, ովքեր չհասցրին ծաղկել (Տեսանյութ)
Հայաստանը մեզ համար միայն բնօրրան չէ․ այն մեր պատմությունն է, մեր ինքնությունն ու մեր սերունդների ապագան։ Եվ այդ բիբլիական երկրի ազատ ու անկախ գոյությունը յուրաքանչյուր իրական հայի համար առանձնահատուկ արժեք ունի։ Անկախության ճանապարհը նաև հիշողություն է նրանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Այդ հիշատակի խորհրդանշական տարեթվերից է 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա կործանարար պատերազմի մեկնարկի օրը։ Ավանդույթի համաձայն՝ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Արևմտյան թեմի ա
Sep 27


ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
2026 թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի և Գիտակրթական հանձնախմբի ատենապետ դոկտոր Էլլի Անդրեսյանի առցանց հանդիպումը Սան Դիեգոյի Սուրբ Սարգիս Առաքելական եկեղեցու շաբաթօրյա դպրոցի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի նախկին տնօրեն Տատյանա Կարլսոնը, նորանշանակ տնօրեն Մարալ Սեմերճյանը, փոխտնօրեն Ռոմինա Զարյանը և Սուրբ Սարգիս եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի անդամ Կլավդիա Տ
Sep 22


35 տարի՝ հայերենով ու հավատով
2026 թ․ սեպտեմբերի 20-ը Ֆրեզնոյում սովորական մի գեղեցիկ օր չէր… Այն Սուրբ Պողոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 35-ամյա շաբաթօրյա վարժարանի տարեգրությունը հարստացրեց ևս մեկ լուսավոր ու հիշարժան էջով։ Առավոտից եկեղեցում տիրում էր անսովոր աշխուժություն։ Տոնական եռուզեռը, ուրախ ձայները, ժպիտներն ու հուզված հայացքները կարծես միախառնվել էին՝ ստեղծելով այն յուրահատուկ մթնոլորտը, որ ծնվում է միայն իսկապես կարևոր ու նշանակալից պահերին։ 35 տարի… Երեք ու կես տասնամյակ՝ նվիրված հայ
Sep 21


Պատմական հանդիպում Սպիտակ տան Օվալաձև սրահում
2026 թ․-ի սեպտեմբերի 16-ին պատմական և խորհրդանշական հանդիպում է տեղի ունեցել Սպիտակ տան Օվալաձև սրահում․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը հյուրընկալել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միացյալ Նահանգներում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին։ Ընթացքում հնչել է հավաքական աղոթք՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության, երկու երկրների բարեկամության և խաղաղության համար։ Հանդիպումը նախաձեռնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Սպիտակ
Sep 16
bottom of page
