top of page

Ժամանցային


Ապրելու իրավունք
Ահը սրտերում մի խումբ հալածված, Քայլում էր հուշիկ՝ վախից կուչ եկած, Փախած արյունոտ սրից թուրքերի, Սոսկում են, - Չընկնե՞ն ձեռքը ասկյարի։ Երեք ամսական տղան բարուրում, Ճչում էր, լալիս, ուտել էր ուզում, -Կտրեցե՛ք, ձայնը այդ երեխայի, Թե չէ կմատնի տեղը բոլորի, Հենց լացի ձայնը թուրքերը լսեն, Վրա կտան մեզ ու կկոտորեն։ Այսպես սաստեցին բոլոր կողմերից, Եվ ղեկավարին դիմեցին նորից, -Թող ջուրը նետեն, ուրիշ ճար չկա, Միակ միջոցը հենց դա՛ է, որ կա։ Այսքան մարդու կյանք նրանից է կախված, Այս քայ
5 days ago


Շուրիշկանի Աւետարանը (Շարունակութիւն)
Գիշերը աւանդատան մէջ Կը յիշեմ այսօրուան պէս. Շահ Աբասը երբ յարձակեցաւ մեր աշխարհի վրայ, Ասպիսնակ գիւղի խաղաղ առաւօտը խանգարուեցաւ: Աքլորը եօթը անգամ կանչեց: Ժամու զանգը հնչեց եօթը անգամ: Եօթը թամբած նժոյգներ վրնջացին անհանգիստ: Եօթը բանակ եկաւ մեր սարը պաշարեց: Ցնցուեցաւ Արճեշ քաղաքը: Բզնունեաց ծովը ալեկոծուեցաւ: Սիփան լեռը թփրտաց: Աղջամուղջի մէջ արծաթափայլ պայտեր եկան ու հեռացան: Յանկարծ, խիտ փոշիի մէջ յայտնուեցաւ տէրս՝ Տէր Գրիգորի տասնմէկերորդ ժառանգորդը: Ան զիս փաթթեց սպի
Mar 31


Շուրիշկանի Աւետարանը
Ծնած եմ 1498-ին, օրը չեմ յիշեր.... Ասպիսնակ գիւղի մէջ Բարսեղ քահանայի կիսամութ խուցի մէջ ծնայ: 1498 թուականն էր: Գարնանամուտ: Օ՞րը… Չարձանագրեց: Մորթիս վրայ միայն գրեց ՋԽԷ: Մեր գիւղը Արճեշ բերդաքաղաքէն վեց ժամ հեռու է: Մեծոփա վանքի մօտ ենք, բարձրադիր վայրի վրայ, ուրկէ գեղեցիկ է դիտել ծովը: Մեծ չէ Ասպիսնակը. հազիւ ութսուն տուն։ Մեր բնակիչները... երկրագործ են անոնք, անասնապահ, ոմանք ալ այգեգործ։ Մեր եկեղեցին, Ս. Ստեփանոսը, ուր ես ծնած եմ, կը պատմեն, թէ եօթանասուն տարի առաջ կա
Mar 20


Աշնանային հրաշքներ
Սիրելինե՛րս, եկեք մտովի տեղփոխվենք Հայաստան՝ մեր սիրելի հայրենիքը։ Հիշենք այնտեղի աշունը։ Ի դեպ ասեմ, երբ երեխա էի, մեր այգում մի քանի ծառեր կային։ Աշնանը նրանք ներկվում էին բազմազան գույներով։ Իսկ երբ տերևաթափ էր լինում, երեք քույրերով հավաքում էինք այդ գույնզգույն տերևները, մի մեծ կույտ անում ու սկսում էինք արջի քոթոթների պես թավալվել նրանց վրա։ Ծնողներս նայում էին մեզ ու հրճվում։ Իսկ քաղաքամայր Երևանն ուղակի հրաշք էր։ Ծառերի տերևները ներկվում էին աշնանային վառ գույներով։
Oct 14, 2025


Բառերու խորհրդաւոր աշխարհը: Ծածուկ
Ծածուկ բանակցութիւններու, ծածուկ գործողութիւններու եւ ծածուկ համաձայնագիրերու այս օրերուն, յարգելի ընթերող, երբ ստոյգ գիտութիւն է պէտք...
Sep 26, 2025


Բառերու խորհրդաւոր աշխարհը։ Պարիսպ
Ն. Փաշինեանը յայտարարած էր. «Սահմանին դեմարկացիա (սահմանազատում) պէտք չի» ասելը նոյն ա, թէ միջնադարում ասէին՝ ամրոցին պարիսպ պէտք չի»:...
Sep 22, 2025


Գրիչը ձեռքը առնողը
Գրիչ ըսինք, բայց կը խորհիմ թէ այլեւս գրիչ գործածող չէ մնացած։ Ստեղնաշարը եկաւ գրիչին տեղը գրաւեց։ Ուրեմն սապէս սկսինք խօսիլ։ Իր առջեւ...
Aug 10, 2025


Հիվանդագին խանդ
Բոլորին ծանոթ է «խանդում է ամեն սյունին» ասացվածքը, իսկ հիվանդագին խանդ ունեցողների համար այն կարելի է բառացի ընկալել: Ինչպե՞ս ճանաչել...
Jun 7, 2025


Կասկածամտության տեսակները և լուծումները
Կասկածամտություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է կասկածամիտ լինելը՝ ամեն բանի վրա կասկածելը:...
Jun 5, 2025


Հայրերի տոնին ընդառաջ
Հուշեր հայրիկիս մասին Հայրս շատ բարի, հումորով ու կատակասեր մարդ էր։ Ուներ շատ քաղցր ձայն, որ երբ երգում էր, բոլորս հաճույքով լսում էինք...
Jun 2, 2025
bottom of page
