top of page

Լուրեր Հայաստանից


Հիշողության ձայնը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ապրիլի 24-ին լռությունն ավելի խոսուն է, քան բառերը, քանի որ հաճախ դրանք չեն բավարարում արտահայտելու այն ցավը, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այդ լռության մեջ հնչում են չասված աղոթքներ, չլսված ճիչեր և կորսված կյանքերի հիշողություններ, որոնք ոչ մի խոսք չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Այն մոռացության լռություն չէ, այլ խորին հարգանքի և հիշողության դրսևորում, երբ յուրաքանչյուր սիրտ իր ներսում վերապրում է անցյալի ահասարսուռ վերքերը՝ պահպանելով ճշմարտությունն ու անարգված արդարությո
Apr 262 min read


«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը՝ գերաշնորհ Տէր Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ, կը կրէ մեր համայնքի հոգեւոր առաջնորդութեան սրբազան առաքելութիւնը։ Այս ծառայութիւնը, ծնունդ առնելով հաւատքի լոյսէն եւ ամրանալով եկեղեցւոյ դարաւոր աւանդութեամբ, սփիւռքի մէջ կը վերաճի նաեւ կրթական եւ ազգային ինքնութեան ամրապնդման շարունակական առաքելութեան, որուն միջոցով սերունդներուն կը փոխանցուի հայու հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը։ Այս ներդաշնակ միասնութիւնն է, որ կը կազմէ ա
Apr 173 min read


ԼԱՍ ՎԷԿԱՍԻ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՄՕՏԵՆԱՅ ԻՐ ԱՒԱՐՏԻՆ
Ուրախութեամբ կու գանք ծանուցելու մեր հաւատացեալ ժողովուրդին, թէ Լաս Վէկասի Սուրբ Կիրակոս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ շրջափակին մէջ կառուցուող նոր դպրոցական շէնքի՝ մանկապարտէզի (daycare) շինարարական աշխատանքները կը հասնին իրենց աւարտին, որու հանդիսաւոր բացման արարողութիւնը պիտի կատարուի յառաջիկայ ամիսներուն, նախագահութեամբ ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք․Տէրտէրեանի։ Յիշեցնենք, որ նորակառոյց դպրոցի հիմնարկէքի արարողութիւնը տեղի ունեցաւ անցեալ տարի
Apr 121 min read


Գլենդելում վեր խոյացավ հավատքի նոր սյունը՝ հայոց եկեղեցու օրհնյալ գմբեթը (Տեսանյութ)
2026 թ․ ապրիլի 6-ը դարձավ նոր հույսի և լույսի օր գլենդելահայության համար։ Վաղ առավոտյան արևի նորաբաց, ջերմացնող շողերը, ոսկեզօծ բոցերի պես ճեղքելով ամպերը, իջնում էին դեպի նորակառույց եկեղեցու գմբեթը, մինչ մեղմ քամին՝ կարծես օրհնված հոգևոր շնչով, սրբազան հույզեր էր փոխանցում ներկաների սրտերին։ Այդ օրը տեղի էր ունենում մի իրադարձություն, որը վեր էր մարդկային սովորական հուզմունքից՝ հայոց նորակառույց եկեղեցու գմբեթի օրհնյալ բարձրացումը՝ ձգված դեպի երկինք՝ հավատքի և աղոթքի անսասա
Apr 72 min read


ԳԻՐՔԸ, ՏԱՂԱՆԴԸ ԵՎ ԳԱՐՆԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ԴՊՐՈՑՈՒՄ
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները, առաջնորդ գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության և հայրական հոգածության ներքո, այսօր վերածվել են համայնքային հոգեմտավոր զարթոնքի իրական փարոսների՝ լուսավորելով սերունդների ուղին ազգային ինքնության, լեզվի և հավատքի պահպանման ճանապարհին։ Այդ լուսավոր շղթայի արժանավոր օղակներից է նաև Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը, որը ոչ միայն կրթօջախ է, այլև այս շրջանի կենդանի զարկերակը և համայնքի հպարտությունը։ Այստեղ
Mar 282 min read


Շաբաթօրեայ Դպրոցներու Ամենամեայ Ժողովը Կը Վկայէ Անոնց Շարունակական Վերելքը
Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ-ի Արեւմտեան Թեմը առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի օրհնութեամբ եւ տեսլականով, վերջին տարիներուն շարունակաբար կ՛ընդարձակէ իր շաբաթօրեայ դպրոցներու ցանցը՝ նպատակ ունենալով սփիւռքի հայորդիներուն ապահովել հայեցի կրթութիւն եւ դաստիարակութիւն։ Այս դպրոցներուն հիմնական առաքելութիւնն է պետական կամ ամերիկեան մասնաւոր դպրոցներ յաճախող հայ մանուկներուն փոխանցել մայրենի լեզուն, հայկական մշակոյթը եւ հոգեւոր արժէքները։ Այդ վա
Mar 104 min read


Շնորհավոր Նոր տարի և Ս․ Ծնունդ - 2026թ․
Սիրելի՛ ընթերցողներ, Երբ 2026 թվականի Նոր տարվա առաջին զանգերն են հնչում, և Սուրբ Ծննդյան աստվածային լույսն իջնում է մեր սրտերի վրա, ժամանակն է կանգ առնելու, խորհելու ու նորից զգալու՝ ո՞վ ենք մենք և որտեղի՞ց ենք գալիս։ Ձյունածածկ օրերի լռության մեջ հառնում է հայի անանց ոգին՝ դարերով կոփված հավատքով, հիշողությամբ ու հայրենասիրությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռավոր ափերից՝ ազատ խոսքի ու պատասխանատու լրագրության միջավայրում, HayLurUsa լրատվական ծառայությունն իր ձայնն է
Jan 31 min read


Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում ապրող հայությունն ապրում է իր պատմության նշանակալի ու հիշարժան ժամանակաշրջանը։ Թեև այստեղ հայկական գաղութը համեմատաբար նոր է և հիմնականում ձևավորվել է 2000-ական թվականներից հետո, այն արդեն հասցրել է դառնալ կազմակերպված, կենսունակ և ազգային ինքնությամբ ամուր համայնք։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Փալմդելում բնակվում է շուրջ 1000 հայ, որոնք, չնայած թվային համեստությանը, աչքի են ընկնում հոգևոր և ազգային կյանքի նկատմամբ իրենց նվիրվածությամբ։ Անցնող տարինե
Dec 23, 20252 min read


Ամանորը «Փոքրիկ հրեշտակներ» մայր շաբաթօրյա դպրոցում (Տեսանյութ)
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես է առաջացել Ամանորը։ Հունվարի մեկը որպես տարվա սկիզբ սահմանել է Հուլիոս Կեսարը Ք.ծ.ա. 46 թվականին։ Այն ժամանակի ընթացքում ընդօրինակվեց աշխարհի տարբեր երկրների կողմից և ընդունվեց որպես տարվա սկիզբ։ Օրացույցն իր վերջնական տեսքn ստացավ 16-րդ դարում, երբ Հռոմի պապ Գրիգորիս XIII-ը այն դարձրեց ավելի ճշգրիտ՝ սահմանելով տարվա տևողությունը 365,25 օր։ Նրա պատվին էլ այն կոչվեց գրիգորյան։ Աշխարհի երկրների մեծ մասը Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում է հենց այս տոնացու
Dec 22, 20253 min read


Ամանորյա ուրախ հանդես Ֆրեզնոյում
2025թ. դեկտեմբերի 14-ին Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու սրահը վերածվել էր իսկական տոնական օջախի․ այստեղ կայացավ վարժարանի 33-րդ ամանորյա ուրախ հանդեսը՝ Հովհաննես և Նազելի Քութներյանների հովանավորության ներքո։ Ամանորյա հանդեսը մեծ ոգևորությամբ ու ջերմ մասնակցությամբ համախմբեց նախկին և ներկա աշակերտներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին, հոգևոր հովվին և համայնքի բազմաթիվ անդամների։ Սրահը զարդարված էր ամանորյա շնչով՝ փայլուն լույսերով, Հիսուսի ծնունդը ներկայացնող պաստառով, գունե
Dec 22, 20252 min read


Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այս ամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն շնչով դարձել է տոն՝ միասնության, սիրո և ազգային հպարտության խորհրդանիշ։ Այդպիսի մթնոլորտ էր տիրում հոկտեմբերի 18-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում, որտեղ անցկացվեց արդեն ավանդական դարձած աշնանային փառատոնը։ Այս գեղեցիկ նախաձեռնությունը, որը միավորում է համայնքի երեխաներին, ծնողներին, ուսուցի
Oct 19, 20253 min read


ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Հայ Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւմտեան Թեմի 17 շաբաթօրեայ վարժարաններու տնօրէններու եւ ներկայացուցիչներու տարեկան ժողովը գումարուեցաւ...
Oct 6, 20251 min read


44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
«Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։ Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը», – ասել է Գարեգին Նժդեհը։ Սերունդները լավ են սերտել մեծ հայրենասերի թողած պատգամը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հայ նորագույն պատմության ամենացավալի օրերից մեկն է, երբ արյունարբու ոսոխը պատերազմ սկսեց մեր հայրենիքի անբաժան մաս կազմող Արցախ աշխարհի վրա։ Ցավոք, անդառնալի կորուստներ ունեցանք։ Անասելի կսկիծը պատել է համայն հայությանը աշխարհի բոլոր անկյուններում և դ
Sep 28, 20252 min read


PRESS RELEASE
General Assembly of the Brotherhood of Sts. James – XVth Session The General Assembly of the Brotherhood of Sts. James was convened on...
Sep 26, 20252 min read


Ռանչո Միրաժի Ս․ Կարապետ եկեղեցին միասնական՝ հավատի, կրթության և հայրենյաց սիրո սուրբ ճանապարհին
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, սեպտեմբերի 7-ին՝ կիրակի օրը, Ռանչո Միրաժի...
Sep 8, 20252 min read


Կ'ԱՐՏԱՍՈՒԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ
Այբուբենի 38 տառերը սեւազգեստ կը սգան ու կ'արտասուեն այսօր։ Ռ. Հատտէճեան ոչ թէ միայն գրագէտ, վիպագիր, խմբագրապետ, ոչ թէ միայն թատերագիր,...
Sep 8, 20251 min read


Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու...
Aug 16, 20252 min read


Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք
«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն» Մուշեղ Իշխան 2025 թ․-ի օգոստոսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի...
Aug 10, 20253 min read


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ ՆԵՐՍ ՈՒ ԹԵՄԱԿԱՆ ՄԱՍՇՏԱՊՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԲԱԶՄԵՐԱԽՏ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ
«Կրթութիւնն ու երիտասարդութիւնը յոյսի փարոս ու աղբիւր են մեր ազգի ու եկեղեցու համար։ Անոնք մեր լուսապայծառ ապագան կ՛երաշխաւորեն մեզ...
Jul 27, 20255 min read


Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական ձեռնադրության և օծման 45-ամյակը (տեսանյութ)
Լոսանջելեսահայության հավատքի վկայարան, ինչպես նաև Հայաստան աշխարհը խորհրդանշող Բրբենքի առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում 2025 թ․-ի...
Jun 12, 20252 min read


Մշակոյթի դարբնոցն ու դարբինները: Վէն Նայսի Ս. Պետրոս Եկեղեցւոյ շաբաթօրեայ վարժարանի ամավերջի հանդէսը
Շաբաթ, 31 մայիս, 2025 թ․: Անգամ մը եւս ամավերջի հանդէսն է: Եւ ինչպէս յատկանշական է այս օրուան համար, տեսչութիւն, ուսուցչակազմ եւ ծնողական...
Jun 5, 20254 min read


Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի ամավերջյան դաշտահանդեսը
Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի ամավերջյան դաշտահանդեսը, տեղի ունեցավ 2025 թ․-ի մայիսի 31-ին։ Անցավ շատ կազմակերպված ու...
Jun 2, 20251 min read


«Փեթակ»-ի մեղրահամ հանդէսը
18 Մայիս 2025 թ․, կիրակի օր, Փասատենա քաղաքի (ԱՄՆ, Քալիֆորնիա) Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ «Փեթակ» շաբաթօրեայ դպրոցը աշակերտական...
May 21, 20252 min read


«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը
2025 թ․-ը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի համար հոբելյանական տարի է, որովհետև լրանում է վարժարանի 25 ամյակը։ Եթե համառոտ...
May 18, 20255 min read
bottom of page
